June--2

Գլխավոր | Հրաշքներ | Եղի՛ր համարձակ քո կոչմանն արձագանքելու հարցում

Եղի՛ր համարձակ քո կոչմանն արձագանքելու հարցում

Այսօր մենք ավարտում ենք «համարձակության» թեմայով ուղերձների մեր շարքը։

  • Համարձակություն ունեցի՛ր դառնալու այնպիսին, ինչպիսին Աստված է փափագում տեսնել քեզ։
  • Համարձակություն ունեցի՛ր մուտք գործելու Աստծո կանչի՝ Նրա աստվածային կամքին հնազանդ և կատարյալ ծրագրին համահունչ նվիրման ու ծառայության կյանքի մեջ։
  • Բաց թո՛ղ այն ամենը, ինչը քեզ թույլ չի տալիս կամ հետ է պահում Աստծո կամքի մեջ առաջ ընթանալուց և Տեր Հիսուս Քրիստոսի մեջ արդյունավետ ու պտղաբեր կյանք ունենալուց։

Սիրելի՛ բարեկամ, ես հաճախ եմ նամակներ ստանում մեր ամենօրյա ուղերձների ունկնդիրներից, որոնց միջոցով նրանք պատմում են, թե ինչպես է Աստված գերբնական կերպով օգտագործում «Քո հրաշքն ամեն օր» ծառայությունը Իր զավակներին քաջալերելու և խոսք փոխանցելու համար։ Ամենաշատը մարդիկ ինձ գրում են, որ տվյալ օրվա խոսքը ճիշտ իրենց համար էր և իրենց այդ օրվա իրավիճակին համապատասխան։ 

Ամեն օր Աստված այս ծառայության միջոցով քաջալերում ու ուղղորդում է Իր զավակներին։ Տերը նաև ի՛նձ է քաջալերում մեր ունկնդիրների նմանատիպ վկայություններով։ Ոմանք գրում են, որ որոշել են փոխել իրենց կյանքը։ Ոմանք հետ են կանգնում ինքնասպանության մտքերից և փոխարենը որոշում մեռնել այս աշխարհի համար ու ապրել Քրիստոսի համար՝ որպես Նրա հնազանդ աշակերտներ։ Ոմանք որոշում են համբերությամբ կրել իրենց ընտանեկան դժվարությունները և իրենց ուրախությունը Տիրոջ մեջ որոնել։ Ոմանք հասկանում են այն ճշմարտությունները, որոնց մասին սխալ պատկերացումներ են ունեցել նախկինում, և դառնում են Աստվածաշնչի սկզբունքներով ապրող քրիստոնյաներ։ Եվ կյանքի փոխակերպման բազմաթիվ այլ նմանատիպ վկայություններ․․․

Այս ամենը զորավոր կերպով քաջալերում է ինձ ու հաստատում, որ ես այժմ գտել եմ իմ կյանքի կանչվածությունը և ծառայում եմ Աստծու կամքի մեջ։ Իհարկե, դեռ շատ անելիք ունեմ կատարելագործվելու համար, և իմ ծառայությունն անթերի չէ։ Բայց ես խոսում եմ ոլորտի ու կանչվածության մասին, ոչ թե՝ արդյունավետության ու ազդեցության մակարդակի։ 

Դու նույնպես կարող ես գտնել քո կանչվածությունը, և Աստծու կանչին պատասխանելու համար նախ պետք է կարողանալ տեսնել ու հասկանալ, թե ինչ է Աստված պահանջում քեզնից՝ որպես քո սիրո և հնազանդության դրսևորում․

«Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Եթե մեկն Ինձ սիրում է, Իմ խոսքը կպահի։ Եվ Իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ» (Հովհաննես 14․23

Աստծու կանչին պատասխանել նշանակում է պարզապես անել այն, ինչն Աստված է դնում քո սրտում, այնտեղ, որտեղ դու գտնվում ես հիմա, և այն մարդկանց հանդեպ, ում հետ առնչություն ունես ներկայում։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես շնորհակալ եմ Աստծուց նրա համար, որ գուցե մենք իրար չենք ճանաչում, բայց Աստված ինձ արտոնել է ծառայել քեզ այս ուղերձների միջոցով, և դու այն մարդն ես, ում հետ ես առնչություն եմ ունենում ամեն առավոտ։ Ես սիրով եմ անում այս ծառայությունը, և իմ աղոթքներն ու քաջալերանքները բխում են քո հանդեպ ունեցած իմ եղբայրական սիրուց, որովհետև նախևառաջ իմ Տերն է քեզ սիրում և ինձ գործածում է քեզ օրհնելու, զորացնելու և կյանքի դժվար պահերին Իր Խոսքի միջոցով քաջալերելու համար։ 

Այսօր ուզում եմ քեզ մի պարզ ու հասկանալի ճշմարտություն փոխանցել Աստծո Խոսքից։ Շատերն են փնտրում իրենց կանչվածությունը, որպեսզի ծառայեն Աստծուն։ Շատերն իրենց համեմատում են հայտնի քրիստոնեական ծառայողների հետ և երազում մեծ ու ազդեցիկ ծառայությունների մասին։ Սակայն Աստծուն ծառայելու յուրաքանչյուրիս կանչվածությունը մի պարզ ու բոլորին հասկանալի գործ է՝ մարդկանց հոգսը թեթևացնելը։

«Միմյանց բեռը կրե՛ք և այսպես Քրիստոսի օրենքը կատարե՛ք» (Գաղատացիս 6․2):

Քրիստոնեական յուրաքանչյուր ծառայության հիմքում որևէ մեկի հոգսը թեթևացնելն է։ Մի՛ վախեցիր կրելու դիմացինի բեռը։ Օգնի՛ր մարդկանց․․․ և Տերն Ինքը կուղղորդի քեզ քո իրական ծառայության մեջ։ Ոչինչ մի՛ պահանջիր մարդկանցից, մի՛ սպասիր նրանց երախտագիտությանը, գնահատականին ու սիրուն։ Պարզապես կյանքդ նվիրի՛ր նրանց բեռները թեթևացնելու գործին։ Հնազանդվի՛ր Քրիստոսի օրենքին և կտեսնես, թե ինչպես է Տիրոջ սերը հորդում քո միջոցով դեպի մյուսները․․․

Պարզապես սիրի՛ր մարդկանց․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: