Այսօր աղոթում եմ, որ Աստված պարուրի քեզ Իր սիրով և աննկարագրելի խաղաղությամբ այնպես, որ Իր շնորհիվ և Իր հետ լինելու արդյունքում դու համարձակություն ունենաս կատարելու առաջին քայլն Աստծու կամքին հնազանդվելու հարցում։ Աղոթում եմ, որ Տեր Աստծո զորությամբ քո ներսը լցվի համարձակությամբ․․․
Համարձակություն՝ Տեր Աստծուն հավատքով աղոթելու համար․․․
Համարձակություն՝ Տեր Աստծու ներկայության մեջ ժամանակ անցկացնելու համար․․․
Համարձակություն՝ Տիրոջը քո հոգսերը վստահելու և դրանք Նրան տալու համար․․․
Համարձակություն՝ քո ընտանիքում կամ ընկերների մեջ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ քո հավատքի մասին խոսելու համար․․․
Համարձակություն՝ հիվանդի կամ մեկ այլ հոգս ունեցող մարդու համար բժշկության և գերբնական միջամտության աղոթք անելու համար․․․
Համարձակություն՝ մեղքի գայթակղությանը ո՛չ ասելու համար․․․
Համարձակություն՝ ճշմարտությունը սիրով խոսելու համար․․․
Համարձակություն՝ ինքդ քեզ քննելու և սխալներդ ընդունելու համար․․․
Համարձակություն՝ ներելու և մյուսների հանդեպ ողորմասիրտ վերաբերմունք ունենալու համար․․․
Համարձակություն՝ եկեղեցու և հոգևոր առաջնորդի հարցում Աստվածաշնչի սկզբունքներին հնազանդվելու համար․․․
Համարձակություն՝ սրբության կյանք ապրելու որոշում կայացնելու համար․․․
Համարձակություն՝ կարգուկանոնն ու մաքրությունը սիրելու համար․․․
Համարձակություն՝ կյանքդ հանուն Աստծու ապրելու և Նրան անմնացորդ նվիրվելու համար․․․
Սիրելի՛ բարեկամ, համարձակվի՛ր և մի՛ վախեցիր կատարել այդ առաջին քայլերը։
Առաջ գնա՛ Տեր Հիսուսի ասած նեղ ճանապարհով և երբե՛ք կանգ մի առ։
Եթե դու Նրա աշակերտն ես, ապա Տերը քեզ հետ է քո կյանքի բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վերջը։ Եղի՛ր համարձակ, քանի որ դու ծնվել ես հե՛նց Տիրոջ հետ հավատքի կյանք ապրելու համար։
Շարունակի՛ր առաջ ընթանալ, որքան էլ նեղ ու դժվարին լինի ճամփան։
Տեր Աստծո շնորհն ու ողորմությունը քեզ հետ են։ Քո մեջ Նրա Հոգին է բնակվում։ Դու Սուրբ Հոգու Տաճարն ես։ Դու Աստծո զավակ ես։ Դու Նրա թանկ ու սիրելի աշակերտն ես։ Նա՛ է քեզ կյանք պարգևել։ Նա՛ է քեզ դեպի Իրեն քաշել: Նա՛ է քո Փրկիչը և քեզ զորացնող Տերը։
Վստահի՛ր Աստծուն և եղի՛ր քաջ հավատքի քո բոլոր որոշումների և առաջին քայլերի մեջ։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված չի խոստացել հեշտ ու անվտանգ կյանք։ Աստված խոստացել է լինել հավատարիմ և լինել մեր կողքին մեր բոլոր դժվարությունների մեջ։
Աստված խոստացել է, որ թույլ չի տա մեր ուժից վեր փորձություն մեր կյանքերում, և անգամ ծանրագույն իրավիճակները դեպի բարին կդարձնի, եթե միայն մենք սիրենք Նրան և համարձակություն ունենանք հնազանդվելու Նրա կամքին։ Համարձակվի՛ր կատարել հավատքի առաջին քայլը այն ոլորտում, ուր քեզ կուղղորդի Աստծո Սուրբ Հոգին։ Նա քո նեղ ճանապարհի մեջ քայլում է քո կողքին․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը