February-14

Գլխավոր | Հրաշքներ | Եղի՛ր Աստծո նման մեծահոգի․․․

Եղի՛ր Աստծո նման մեծահոգի․․․

Սիրելի՛ բարեկամ, մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածային արագացման բանալիները» անվանումը և շարունակում ենք խոսել այն բանալիների մասին, որոնք մեզ հնարավորություն են ընձեռում վերապրելու աստվածային արագացումը:

Շատ բացատրական բառարաններ մեծահոգի մարդուն բնորոշում են որպես առատաձեռն մեկը: Լինել մեծահոգի՝ նշանակում է լինել բարեսիրտ, բարի, ողորմած, ներողամիտ և այլն։ Նմանապես, նաև մեր հանդեպ Աստծո սերն է Նրա առատաձեռնության ու մեծահոգության արտահայտությունը։ Դա Աստծո բնույթի արտահայտման ապացույցն է: Մյուսների հանդեպ առատաձեռն սեր ունենալը նաև յուրաքանչյուր հավատացյալի կանչվածությունն է:

Երբ Հայր Աստված մեր փրկության համար աշխարհ ուղարկեց Տեր Հիսուսին, նա դա չարեց՝ ուղարկելով իր բազմաթիվ որդիներից մեկին: Նա ուղարկեց ամենն, ինչ ուներ՝ Իր միածին Որդուն։ Հենց սրանում է Նրա առատաձեռնության ու մեծահոգության վեհությունը. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3․16


Գոհություն Աստծուն, որ կարող ենք ընդունել Տեր Հիսուսի առատաձեռն սերը և մեծահոգաբար այն բաժնեկցել մյուսների հետ: Նման մեր Երկնային Հորը, մենք նույնպես պետք է տանք մեր ունեցածի լավագույնը և պատվենք այն մարդկանց, ովքեր ընդունում են այդ նույն պարգևը, որը մենք ենք ընդունել։

Մեծահոգությունը միայն դիմացինի կարիքի հանդեպ մեր արձագանքը չէ, այլ նաև հստակ միտում ունեցող գործողությունների ամբողջությունն է, որոնց արդյունքում ամրանում ու բարձրանում է տվյալ մարդու ինքնագնահատականը։

Այսպիսով, աստվածային արագացումը զգալու
հինգերորդ բանալին մյուսների հանդեպ մեծահոգի լինելն է՝ այդ բառի ամբողջական իմաստով:

Ուզո՞ւմ ես վերապրել աստվածային արագացման այնպիսի մի ընթացք, որը կարող է լիովին փոխել քո և քո շրջապատի մարդկանց կյանքը։ Եթե սրտանց փափագում ես աստվածային արագացման այդ ընթացքը վայելելուն, ապա մյուսների հանդեպ մեծահոգի ու ողորմած մարդ դառնալու որոշում կայացրու հե՛նց այսօր:

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, եղի՛ր օրհնված և զորացի՛ր մյուսների հետ քո սերն առատ կերպով բաժնեկցելու օրհնյալ որոշմանդ մեջ։ Ուզում եմ առաջարկել, որպեսզի աղոթքով խորհես մեր եկեղեցու ձայներիզից վերցված այս երգի բառերի մասին․ «Քո սերը, Տե՜ր, անսահման ու վեհ․․․ Քո սերը, Տե՜ր, որ տալիս է ինձ թևեր»:

Ե՛կ օգնենք մարդկանց՝ Տեր Հիսուսի սիրո շնորհիվ այս կյանքում ճախրել սովորելու հարցում։ Ե՛կ առատաձեռն կերպով նրանց հետ բաժնեկցենք այն սերը, որն ընդունել ենք մեր բարի ու ողորմած երկնային Հորից։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: