• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 2 հնվ 2022 թ.

Ե՛կ փառաբանությունը դարձնենք մեր առաջնահերթությունը

Հրապարակման ամսաթիվ 2 հնվ 2022 թ.

Սիրելի՛ Ընկեր, այսօր ես կցանկանայի կիսվել Ձեզ հետ այս սուրբծննդյան ևս մեկ երգով, որը մեզ կոչ է անում մեծարելու Աստծուն։ Տեր Հիսուսի ծննդյան ժամանակ հրեշտակները մեզ փոխանցեցին Աստծուն ուղղված նման երկրպագության վեհ ու վսեմ մի օրինակ․ 

«Լսեցէ՛ք, կերգեն հրեշտակք. 

«Նորածին Արքային փառք»: 

Մեզ բերաւ խաղաղութիւն, 

Եւ Աստուծոյ հետ հաշտութիւն: 

      Ով ազգեր, դուք ցնծագին 

      Միացէք զուարթնոց խումբին, 

      Հռչակեցէք երգն վսեմ. 

      «Ծնաւ Քրիստոս ի Բեթլէհէմ»: 

      Լսեցէ՛ք, կերգեն հրեշտակք. 

      «Նորածին Արքային փառք»:

Փառաբանության մեջ մի աննկարագրելի զորություն կա։ Այն իրական է դառնում մեր կյանքում, երբ մենք մեծարում ենք Տեր Հիսուսի անունը և թույլ ենք տալիս, որ Սուրբ Հոգին գործի մեր կյանքերում: Սուրբծննդյան այս օրերին, ե՛կ փառաբանությունը դարձնենք մեր առաջնահերթությունը: 

Օրվա ցանկացած պահի դու կարող ես միացնել Տիրոջը փառաբանող որևէ հոգևոր երգ, սրտանց միանալ այդ երգին քո երգեցողությամբ՝ հավատալով, որ Աստված ներկա է և ընդունում է քո սրտից բխած երկրպագությունը, և թարմացնել ուժերդ Տիրոջ ներկայության քաղցրությամբ... Երգելով Նրան ուղղված գովաբանական երգեր՝ ինքդ քեզ կհիշեցնես, թե որքա՜ն հավատարիմ է Նա և որքա՜ն է փոխակերպել կյանքդ, երբ թույլ ես տվել, որ գա ու տիրի քո կյանքում Իր Խոսքի և Իր կամքի գերիշխանության շնորհիվ։

Հրեշտակները երգում են Տիրոջ փառքը: Մեզ համար մեծ արտոնություն ու պատիվ է նրանց փառաբանությանը միանալը. «Եվ հանկարծ այն հրեշտակի հետ հայտնվեց երկնավոր զորքի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն և ասում. «Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝  հաճություն» (Ղուկաս 2.13-14

Բայց մենք ունենք մի արտոնություն, որը շատ ավելին է, քան հրեշտակներինը... Մենք Աստծո զավակներ ենք: Աստված շատ թանկ է գնահատում մեր ներկայությունը։ Նա ուրախանում է Իրեն ուղղված մեր սրտանց ու անկեղծ գոհությամբ ու մեծարանքով, քանի որ նախ մենք ենք Նրա համար շատ թանկ անձնավորություններ և հետո Նրան դուր է գալիս լինել մեզ հետ մտերիմ և առողջ հարաբերության մեջ։

Աստծո համար թանկ ու սիրելի Ընկեր, Այս պահին, երբ մեր օրերը լցված են տոնական ճաշատեսակերով, նվերներով և տոնական այլ պարագաներով, ես ուզում եմ քեզ քաջալերել, որ սկսես և ավարտես քո օրը մեր սքանչելի Աստծուն ուղղված փառաբանությամբ, մեծարանքով երկրպագությամբ և Նրա մասին խորհրդածություններով

Սա Նրա հրավերն է... և մեր արտոնությունը: 

Հ․գ․ Հրավիրում եմ քեզ միանալ «Լսեցէք կ՛երգեն հրեշտակք» անունը կրող այս հրաշալի երգի փառաբանությանը, որը կարող ես լսել հետևյալ հղման միջոցով:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես