April-5

Գլխավոր | Հրաշքներ | Ե՛կ երախտագիտությունը դարձնենք սովորույթ

Ե՛կ երախտագիտությունը դարձնենք սովորույթ

Սիրելի՛ բարեկամ, չգիտեմ՝ ինչպես է քո պարագայում, բայց երբեմն որոշ բաներ կարող են ինձ վրա սխալ ազդեցություն թողնել… Այլ խոսքերով ասած՝ դրանք կարող են ձանձրացնել կամ նյարդայնացնել ինձ։ Իսկ քեզ հետաքրքի՞ր է, թե ինչպես եմ ես արձագանքում նման դեպքերում։ 

Ինձ համար ամենանախընտրելի մոտեցումը երախտագիտությունն է։ Ես գիտակցաբար ջանք եմ անում ընտրել շնորհակալ լինելն այն ամենի համար, որ Աստված տվել է ինձ, քան տրտնջալ այն ամենի պատճառով, ինչը պակասում է կամ ձանձրացնում ու նյարդայնացնում է ինձ։ 

Օրինակ՝ գուցե քո մանկահասակ կամ դեռահաս երեխան կամ քո կողակիցն իրեն չի պահում այնպես, ինչպես դու կուզեիր։ Սակայն նրանցից յուրաքանչյուրի մեջ հաստատ կան այնպիսի հատկանիշներ, որոնց համար դու սրտանց շնորհակալ ես Աստծուն։ Շնորհակալ եղի՛ր բոլոր բարի բաների ու նրանց դրական հատկանիշների համար։ Մի՛ կենտրոնացիր տհաճ և քեզ անհանգստացնող երևույթների վրա։ 

Աստվածաշունչն ասում է, որ սրտի առատությունից է խոսում բերանը (տե՛ս Ղուկաս 6:45 խոսքը )։ Եթե դու սնում ես քո սիրտը բացասական զգացողություններով, դրանց վերջը վստահաբար լինելու է այն, որ դրանք, ի վերջո, տրտունջի ու դժգոհության բառերի տեսքով դուրս են գալու քո շուրթերից և իրավիճակն ավելի են վատթարացնելու։ 

Բայց երբ ապրում ենք երախտագիտության ամենօրյա ընթացքի մեջ այն ամենի համար, որ Աստված տվել է մեզ, այդ ժամանակ Տերը, որպես մեր բարի Հայր, բարի բաները բազմապատկում է մեր կյանքերում։

Սա չի նշանակում անտեսել կամ չնկատելու տալ մարդկանց բացասական հատկանիշներն ու թերությունները։ Մենք պետք է տեսնենք մարդկանց թերությունները, որպեսզի կարողանանք օգնել նրանց կամ հստակ իմանանք, թե ինչի՛ համար պետք է աղոթենք։ Սակայն մենք դիմացինի սխալ վերաբերմունքը մեր հանդեպ կամ նրա ունեցած թերությունները չպետք է դարձնենք տրտունջի ու դժգոհության պատճառ։ Այս ուղերձի նպատակը գոհացող սիրտ ու երախտագիությամբ լեցուն շուրթեր ունենալն է։ Եվ դա հնարավոր է միայն, երբ մենք ունակ ենք տեսնելու այդ նույն մարդկանց դրական կողմերն ու բարի արարքները։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր որոշում կայացրո՛ւ ապրել երախտագիտության կյանքով: Դարձրո՛ւ այն քո կենսակերպը։ Սկսի՛ր ու ավարտի՛ր քո օրը գոհության ու շնորհակալության դրսևորումներով և մարդկանց համար հասցեական ու հստակ աղոթքներով։ Թույլ մի՛ տուր, որ այն, ինչը նյարդայնացնում և հունից հանում է քեզ, որոշի քո արձագանքը։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: