October-10

Գլխավոր | Հրաշքներ | Դու փառավոր ժառանգություն ունես

Դու փառավոր ժառանգություն ունես

Սիրելի՛ բարեկամ, բազմաթիվ հավատացյալներ Աստծուց հստակ խոսքի են սպասում, որպեսզի կարողանան ժառանգել Նրա խոստումները, մուտք գործել Տիրոջից տրված կանչվածության մեջ կամ մաս կազմել այն առաքելության, որը Տերն է պատրաստել իրենց համար: Երբեմն այս սպասման մեջ մենք չենք գիտակցում, որ ժամանակը վաղուց եկել է, և Աստված ակնկալում է, որ գործի անցնենք։ Աստվածաշնչից ընթերցենք Հեսուի խոսքն ուղղված Աստծո ժողովրդին. «Մինչև ե՞րբ եք թույլ լինելու և չեք գնալու, որ ժառանգեք այն երկիրը, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տվել է ձեզ» (Հեսու18.3

Եթե դու էլ Քրիստոսի աշակերտն ես և Աստծո ժողովրդի՝ Իր Եկեղեցու մի մասնիկը, ապա դու նույնպես պետք է զորանաս և ժառանգես այն կյանքն ու օրհնությունները, որը Տեր Աստված է խոստացել Իր հավատարիմ զավակներին։ Եվ եթե դու լիովին համոզված չես իմ այս խոսքերի ճշմարիտ լինելու մեջ, ապա պետք է քեզ հիշեցնեմ, որ Աստվածաշունչը հստակ կերպով պնդում է, որ որպես Աստծո զավակ դու այն փառահեղ ժառանգության ժառանգորդն ես, որը Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է:

Ես գիտեմ, որ հաճախ այն իրականությունը, որը մենք տեսնում ենք մեր կյանքում ստիպում է, որ մենք հակառակը մտածենք։ Նման դեպքերում․․․

  • Փորձի՛ր իրավիճակներին նայել «հավատքի աչքերով» և առաջնորդվի՛ր Աստծո Սուրբ Հոգով:
  • Կարևորություն մի՛ տուր այն բոլոր բացասական մտքերին, որոնք ոչ մի հստակ դրսևորում և ապացույց չունեն քո կյանքում։ 
  • Տեր Աստծո խոստումներին վստահելով՝ դիմակայի՛ր քո երազանքներն ու քո խաղաղությունը գողացող մտքերին ու երևույթներին։
  • Հաստատակամորեն հավատա՛ Նրա Խոսքին և Խոսքի մեջ տեղ գտած խոստումներին, որովհետև այն, ինչ Աստված ասում է, Նրա ձեռքն էլ իրագործում է։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ժամանակը եկել է, որ ոտքի կանգնես, որոշում կայացնես և ընդունես այն խոստումները, որոնք Աստված է պատրաստել քեզ համար:

Եթե վախը խանգարում է քեզ կամ դանդաղեցնում է ընթացքդ Տեր Աստծո կողմից քեզ համար պատրաստված խաղաղության ծրագրերում քո առաջընթացի մեջ, ապա հրավիրում եմ քեզ, որ բարձրաձայն դավանես քո հավատքը Աստծո Խոսքի հանդեպ, որը պնդում է, որ դու Աստծո ժառանգն ես և Քրիստոսի ժառանգակիցը:

Մենք մշտապես ընտրության առջև ենք՝ հավատալ չարի ուղարկած վախի ու անվստահության մտքերին կամ վստահել Աստծո Խոսքի մեջ Տիրոջ հայտարարած ճշմարտություններին։ 

Այլևս մի՛ սպասիր։ Ժամանա՛կն է, որ մուտք գործես Քրիստոսի աշակերտի քո ժառանգության մեջ, եթե իհարկե որոշել ես ապրել Աստծո Խոսքի ուսուցանած սկզբունքներին համահունչ կյանքով։ 

Այսօր աղոթում եմ, որ անհատական արթնություն ապրես։ Այլևս չսպասես հատուկ հայտնությունների, այլ վստահես Աստծո Խոսքին։ Դու առանձնահատուկ կանչվածություն ունես Տիրոջ Արքայության մեջ քո ներդրումն ունենալու հարցում՝ Քրիստոսի առաքելությունն այս երկրի վրա շարունակելու և Նրա հունձքի հավատարիմ մշակը լինելու գործում։ Ես համոզված եմ, որ դու կարո՛ղ ես հասնել այն ամենին, որ Աստված է քեզ համար պատրաստել, եթե վստահես Տիրոջ օգնությանը և չհետաձգես հանուն Նրա ապրելու և գործելու քո որոշումը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: