• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 20 օգս 2022 թ.

Դու ստեղծված ես Տեր Աստծո համար

Հրապարակման ամսաթիվ 20 օգս 2022 թ.

Սիրելի՛ Ընկեր, գիտե՞ս արդյոք, որ դու հատուկ ստեղծված ես Աստծո ներկայության մեջ ապրելու համար:

 

Արարիչ Աստծո ներկայությունը մեր հոգու բնակավայրն է՝ քո սրտի խորանը: Նրա բարի ներկայությունը ամենահարմար վայրն է Նրա ձայնը լսելու, Նրա խոստումներն ընդունելու, Նրա մեջ հոգևորապես աճելու և որպես Քրիստոսի աշակերտ հասունանալու համար:

 

«Որովհետև դու նրան հավիտենական օրհնություն տվեցիր. նրան ուրախացրիր Քո ուրախությամբ» (Սաղմոս 21.6

 

Տեր Աստծո ներկայությունն է մեզ ապրելու զորություն տալիս, ուժ փոխանցում առաջ ընթանալու համար և պահում ու պահպանում է մեզ ամեն օր: Այն լուսավորում է մեր կյանքի ուղին: Այն լցնում ու զարդարում է մեր հոգին երկնային ուրախությամբ և աստվածային խաղաղությամբ:

 

Ոչ մի բան չի կարող համեմատվել Աստծո հետ մտերմության և շփման այն պահերի հետ, երբ դու Նրա կողքին ես, երբ փնտրում ես Նրա երեսը և լսում Նրա ձայնը:

 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ես հրավիրում եմ քեզ այսօր փնտրել Նրա ներկայությունը: Երբ արթանանում ես, թող քո առաջին մտքերը ուղղվեն դեպի Տերը։ Խորհի՛ր Նրա մասին։ Խորհի՛ր Նրա Խոսքի շուրջ։ Թող քո առաջին խոսքերը լինեն Նրան ուղղված գովաբանություններ: Խոսի՛ր Տեր Աստծո հետ։ Գոհացի՛ր Նրանից նոր օրվա համար և խնդրի՛ր Նրա օրհնությունն ու առաջնորդությունը այդ օրվա քո բոլոր ծրագրերի համար։ Չկա ավելի գեղեցիկ բան, քան օրը Տեր Հիսուսի հետ սկսելը:

 

«Տե՛ր, առավոտից լսում ես իմ ձայնը, առավոտից առջևդ պիտի դնեմ իմ խնդրանքը և սպասեմ» (Սաղմոս 5.3

 

Տերը քո կողքին է։ Նա փափագում է, որ քո ամեն օրը Իր ներկայության մեջ սկսվի։ Այսօր վայելի՛ր Տեր Աստծու ներկայությունը և ուրախացի՛ր Նրա ներկայությամբ:

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես