January-29

Գլխավոր | Հրաշքներ | Դու պե՛տք է հաղթել սովորես

Դու պե՛տք է հաղթել սովորես

Սիրելի՛ բարեկամ, ես շատ եմ սիրում Աստծո Խոսքը: Ես սիրում եմ կարդալ այն, խորհել դրա շուրջ և նաև հավատում եմ, որ Տերը ինձ այն սովորեցնելու պարգևով է օժտել։ Այսօր ուզում եմ կիսվել քեզ հետ այս զորավոր խոսքով, որը Սաղմոսների գրքից է. «Օրհնյա՜լ է Տերը, իմ Վեմը, որ ձեռքերս սովորեցնում է կռիվ անելու և իմ մատները՝ պատերազմելու։ Ո՛վ իմ ողորմություն և ապավեն, իմ օգնակա՛ն և փրկի՛չ, իմ պահապա՛ն. ես հույսս դրել եմ Նրա վրա․․․» (Սաղմոս 144.1-2):

Աստվածաշունչն ասում է, որ Աստված կարող է վարժեցնել քեզ պատերազմի համար: Նա քո անձնական հրահանգիչը կարող է դառնալ և քո լավագույն մարզիչը: Սա նշանակում է, որ փորձության ժամանակ Նա քո կողքին է լինելու և քեզ չի թողնի մենակ ու անօգնական:

Տեր Աստված մեզ համար զորավոր հոգևոր զենքեր է ապահովել.

  • Աղոթքը, որը զորավոր է և մեծ գործեր կարող է իրականացնել քո կյանքում (Հակոբոս 5.16
  • Փառաբանությունը, որը կարող է կործանել թշնամու զորքերը (Բ Մնացորդաց  20.1-23
  • Հնազանդությունն Աստծո կամքին, որից սարսափում է մեր հոգիների թշնամին ու փախչում մեզնից, երբ բախվում է այդ հնազանդությանը (Հակոբոս 4.7):

Դավթի նման մենք էլ հե՛նց փորձության ժամանակ ենք սովորում դիմակայել հսկաներին ու հաղթել նրանց: Բռնցքամարտիկները ռինգում են սովորում մենամարտել, այլ ո՛չ թե հանդիսատեսի աթոռների վրա նստած․․․ Նույնը ճշմարիտ է նաև հոգևոր պատերազմի առումով։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես հորդորում եմ քեզ լինել քաջ ու անվախ… անկախ նրանից, թե ինչ իրավիճակի հետ ես բախվել քո կյանքում: Աստված բազմած է Իր գահին։ Եթե դու որոշել ես ապրել կյանքդ Տեր Աստծու կամքին համապատասխան և գործել որպես Քրիստոսի հավատարիմ աշակերտ, ապա կարող ես վստահ լինել, որ քո կյանքը գտնվում է Տեր Աստծու վերահսկողության ներքո։ Երբե՛ք բաց չթողնես Նրա ձեռքը և հայացքդ չկտրե՛ս Նրանից։

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Շնորհակալ եմ Քեզնից, Իմ զորավոր Տե՛ր, ամեն բանի համար․․․ Անգամ իմ կյանք այցելած փորձությունների համար, որոնց նպատակը ինձ հաղթելու մեջ վարժեցնելն է։ Խնդրում եմ, Տե՛ր, օգնիր ինձ լինել ջերմեռանդ ու նախանձավոր, երբ բախվում եմ իմ կյանք այցելած խնդիրներին: Ես զորանում եմ Քեզնով և գիտեմ, որ Դու իմ հզոր վահանն ես և իմ հաղթանակն ապահովող Տերը: Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:

Քաջ եղի՛ր քո կյանքի փորձություններին բախվելիս… 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: