inbound133327832920106444

Գլխավոր | Հրաշքներ | Դու ունե՞ս հաղթանակի ռազմավարություն

Դու ունե՞ս հաղթանակի ռազմավարություն

Սիրելի՛ բարեկամ, այսօր ևս շարունակում ենք սթրեսի վերաբերյալ մեր շարքը և խոսելու ենք այն հաղթահարելու ուղիների մասին։ 

Այսօր ուզում եմ մի կարճ օրինակ բերել։ Պատկերացրու ֆուտբոլի ուժեղագույն հավաքականներից մեկի թիմի հետ հայտնվել ես նրանց հանդերձարանում։ Այդ թիմը շատ հայտնի է, քանի որ նախկինում հաղթել է աշխարհի առաջնությունում։ Թիմը պատրաստվում է խաղալ տարվա կարևորագույն և որոշիչ խաղերից մեկը։ Բավականին վճռորոշ պահ է, և ֆուտբոլիստներից մեկը մարզչին հարցնում է. «Ո՞րն է այսօրվա խաղի մարտավարությունը»։ Ֆուտբոլիստի հարցին մարզիչը պատասխանում է.«Չգիտեմ։ Ես ոչ մի ծրագիր չեմ կազմել։ Պարզապես ամեն մեկդ խաղացեք ձեր լավագույն ֆուտբոլը։ Աստված բոլորիս օգնական»։ 

Ժամանակակից ֆուտբոլից քիչ թե շատ հասկացող յուրաքանչյուր ոք կփաստի, որ նման պատասխանը իր մեջ ոչ մի իմաստ և օգտակարություն չի կարող ունենալ։ Նման մարզիչն իրեն ու իր թիմին առաջնորդում է դեպի անխուսափելի պարտություն։ Մերօրյա ֆուտբոլում առանց հստակ ծրագրի ու մարտավարության խաղադաշտ դուրս գալն անգամ ֆուտբոլային աստղերից կազմված թիմի համար հավասարազոր է հաղթելու բոլոր հնարավորություններից զրկվելուն։ 

Ֆուտբոլային հանդիպումներից շատ ավելի կարևոր պայքարի մրցասպարեզ է սթրեսի դեմ մղվող պայքարը։ Սթրեսը կարող է տակնուվրա անել մարդու կյանքը, ճնշել նրան, ճզմել ու հասցնել անդամալույծի կարգավիճակին մոտ իրավիճակի, երբ մարդը հոգեպես այնքա՜ն է ընկճված, որ անկարող է լինում որևէ բան անելու։ 

Սթերսի դեմ պայքարի հարցում դու ծրագրի և մարտավարության կարիք ունես։ Եվ քանի որ սթրեսի ու դրա հետևանք դեպրեսիայի դեմ պայքարը մղվում է հոգևոր ոլորտում, ապա քո մարտավարությունը նույնպես պետք է հոգևոր հիմք ունենա։ Ահա թե ինչու է կարևոր օրդ Տեր Աստծո հետ ժամանակ անցկացնելով սկսելը։

Սա հաղթանակի ռազմավարության առաջին քայլն է, սակայն շատերը նախընտրում են իրենց օրը սկսել «տագնապային» վազվզուքի մեջ՝ հապճեպ կատարելով առավոտյան գործերը, մեքենան արագ վարելով, որպեսզի չուշանան, մոռանալով կարևոր գործերն ու սիրելիներին ուշադրություն դարձնելը և անգամ սնվելով վազքի մեջ… Նման մարդկանց կյանքը պարարտ հող է դառնում սթրեսի ու դեպրեսիայի զարգացման համար։ 

Տեր Հիսուսը զգուշացնում էր․ «Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու և ոչնչացնելու համար, սակայն Ես եկա, որ Իմ ոչխարները կյանք ունենան և առատ կյանք։ Ես եմ բարի հովիվը. բարի հովիվը իր կյանքն է տալիս Իր ոչխարների համար» (‭Հովհաննես‬ ‭10․10-11‬)։

Տեր Հիսուսի աշխարհ գալու նպատակն է, որ դու կյանք ունենաս և առատ կյանք․․․ Ինչպիսի՜ հրաշալի ճշմարտություն։ Եվ այս խոստմանը տիրանալու համար դու պետք է դառնաս Նրա հավատարիմ աշակերտներից մեկը՝ Նրա ձայնը լսող և Նրա պաշտպանության տակ ապրող գառներից մեկը։ 

Դու պետք է սովորես Նրա հետ պարբերաբար ժամանակ անցկացնել աղոթքի և Աստվածաշնչի ուսումնասիրության մեջ։ Իսկ ինչո՞ւ ամեն առավոտ օրդ չսկսես Նրա հետ զրուցելով և Նրա Խոսքի զորավոր խոստումներն ընթերցելով։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսն ուզում է դառնալ քո լավագույն բարեկամը, այլ ոչ թե լինել պարզապես մի միջոց, ում հիշում ես միայն քո կյանքի ծանր ժամանակներում, երբ օգնության կարիք ունես կամ որևէ ցանկություն ես ուզում իրականացած տեսնել։ 

Դու Նրա հաղթանակող զինվորն ես։ Դու Նրա չեմպիոնն ես: Սուրբ Հոգին քո աստվածային Մարզիչն է՝ քեզ հոգևոր պայքարների մեջ հմտացնողն ու քո հաղթական մարտավարությունը մշակող Առաջնորդը:

Ժամանակ անցկացրու Տիրոջ հետ, որպեսզի Նրանից ընդունես սթրեսի դեմ պայքարի քո ծրագիրն ու քո կյանքի հաղթանակների մարտավարությունը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: