April-17.

Գլխավոր | Հրաշքներ | Դու ունե՛ս իրավունք և իշխանություն

Դու ունե՛ս իրավունք և իշխանություն

Սիրելի՛ բարեկամ, մի զորավոր խոսք կա Աստվածաշնչում, որն ասում է, որ Տեր Հիսուսը որպես Լույս եկավ աշխարհ, սակայն աշխարհը չընդունեց Նրան։ Սրանից անմիջապես հետո Աստծո Խոսքը հետևյալն է հայտարարում. «Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու» ‭‭(Հովհաննես‬ ‭1․12‬)։

Այս խոսքը մեծագույն կարևորություն ունի յուրաքանչյուրիս կյանքում։ 

«Նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու…» խոսքերը տակնուվրա են անում իմ ներաշխարհը, քանի որ դրանք մեզ փոխանցում են այն ճշմարտությունը, որ ամեն բանից առավել՝ Աստված ցանկանում է յուրաքանչյուրիս դարձնել Իր զավակը։ Աստված ուզում է Իր՝ անըմբռնելիորեն մեծ ու անսահման սիրով փայփայել քեզ և փափագում է հայրական խնամքով հոգ տանել քեզ համար։ Այո՛, հենց քե՛զ համար: Եվ Նա շնորհում է քեզ Իր զավակը դառնալու իրավունքը։ 

Ես չգիտեմ, թե դու ի՛նչ երազանքներ ունես կամ ինչը կուզեիր, որ փոխվեր քո կյանքում, բայց Աստծո զավակը դառնալու իրավունքը հաստա՛տ քեզ համար է։ 

Այս խոսքում «իշխանություն» բառը հունարեն «էքսուսիա» բառն է, որը նշանակում է իրավունք, կշիռ, ազդեցություն, արտոնություն։ Աստծո զավակ՝ Նրա ժառանգ դառնալը քո արտոնությունն է, ինչպես հաստատում է Հռոմեացիս 8․17 խոսքը:

Ինչպես կտակն է փոխանցում ժառանգության իրավունքը, ճիշտ այդպես էլ Աստված արտոնել է քեզ, որ կարողանաս կիրառել այն իշխանությունն ու ազդեցությունը, որն Ինքն է քեզ փոխանցում Տեր Հիսուս Քրիստոսին հավատալու և Նրան քո կյանքի մեջ որպես Տեր ու քո կյանքի Թագավոր ընդունելու պարագայում։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այո՛, Աստվածաշունչը՝ Աստծու անսխալական ու անխախտ Խոսքը հաստատում է, որ դու Ամենակարող Աստծու զավակը լինելու արտոնությունն ունես։ 

Այսօր հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերին և փորձի՛ր ապրել այնպիսի կյանքով, որը քո շրջապատի մարդկանց և ողջ աշխարհին կապացուցի, որ դու ընդունել ես Նրան՝ որպես քո կյանքի Տեր ու Թագավոր։ Այսօր և այսուհետ ապրի՛ր ու գործի՛ր Տեր Աստծու սիրելի զավակի և հավատարիմ աշակերտի նման։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: