August-6

Գլխավոր | Հրաշքներ | Դու նույնպե՞ս առողջական խնդիր ունես․․․

Դու նույնպե՞ս առողջական խնդիր ունես․․․

Սիրելի բարեկամ, ե՛կ միասին խորհենք այս խոսքերի շուրջ, որոնք Պողոս առաքյալն է գրել․

«Եվ որպեսզի հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, մարմնի համար ինձ խայթ տրվեց՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռնցքահարի, որպեսզի չգոռոզանամ։ Դրա համար երեք անգամ Տիրոջն աղաչեցի, որ նրան ինձանից հեռացնի։ Իսկ Նա ինձ ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։ Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների և նեղությունների, որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ» (Բ Կորնթացիս 12․7-10

Պողոս առաքյալը այստեղ խոսում է իր առողջական խնդրի մասին, որը մարմնի համար խայթի նման էր։ Դարեր շարունակ աստվածաբանները տարբեր կարծիքներ են ունեցել և չեն կարողացել համաձայնության գալ այս խայթի իրական իմաստի հարցում․

  • Գուցե Պողոսը հիվա՞նդ էր և կամ խնդիր ուներ տեսողության հետ, ինչպես եզրակացնում ենք նրա նամակներից մեկից․․․
  • Գուցե նա գայթակղությա՞ն էր հանդիպել․․․
  • Գուցե նրան ճնշում էր ինչ-որ տեսակի հակառակությո՞ւն․․․
  • Գուցե նրա համար ծանր էր միայնակությա՞ն բեռը․․․
  • Գուցե եկեղեցիների հետ խնդիրնե՞րն էին պատճառը․․․
  • Գուցե սատանա՞ն էր այս փորձության աղբյուրը․․․
  • Կամ գուցե թվարկված ամեն բան ճնշում էր նրան միաժամանա՞կ․․․

Իրականում, պատճառն այնքան էլ կարևոր չէ։ Վստահաբար, մեզ պարզ է, թե ինչ էր զգում Պողոս առաքյալը։ Խայթը փոքր թվացող ինչ-որ բան է, որն իրականում ցավեցնում է քեզ, գրավում քո ողջ ուշադրությունն ու զբաղեցնում բոլոր մտքերդ։   

Մեր կյանքի խայթերը․․․ Դրանք այն ֆինանսական դժվարություններն են, որոնք, թվում է, երբեք չեն վերջանում, կամ հիվանդությունը, որ տանջում է մեզ, մեր ամուսնու կամ կնոջ հետ անթիվ վեճերը, ներումը, որ մենք չենք կարողանում ընդունել, որպեսզի ազատագրվենք, այն միայնության զգացումը, որից կարծես չենք կարողանում ազատվել․․․ Եվ ինչպես փուշն է ծակում ոտքը, թեկուզ և չերևացող լինի, այն մեզ ցավ է պատճառում․․․ և երբեմն շատ ուժգին ցավ։    

Ամեն դեպքում, պետք է որ դա շատ տանջալի լիներ Պողոս առաքյալի համար․․․ Նա աղոթել էր երեք անգամ՝ խնդրելով Աստծուն ազատել իրեն այդ խայթից։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, քո մարմինը նույնպե՞ս տանջվում է խայթից։ Իմացի՛ր, որ նույնիսկ եթե այն անկարևոր է թվում, նույնիսկ եթե ուրիշ ոչ ոք չի կարող այն տեսնել, Տեր Հիսուսը հասկանում է այդ խայթի պատճառած տառապանքը, ինչպիսի դրսևորում էլ այն ունենա քո կյանքում։   

Այո՛, Նա, ում գլխին փշե պսակ էին դրել․․․ Նա հասկանում է քեզ և քո իրավիճակը։

Եվ, ինչպես Նա ասաց Պողոս առաքյալին, նույնպես քեզ է ասում․ «Իմ շնորհը բավական է քեզ, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։  

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: