February-18

Գլխավոր | Հրաշքներ | Դու մշտապես Տեր Աստծո տեսադաշտում ես

Դու մշտապես Տեր Աստծո տեսադաշտում ես

Երբևէ լսե՞լ ես քո հասցեին այս արտահայտությունը․ «Դու իմ տեսադաշտում ես․․․»։ Այն կարող է թե՛ ընկերական հարաբերությունների արդյունք լինել և թե՛ հնչել որպես զգոն լինելու ոչ այնքան բարեկամական զգուշացում։ 

Սիրելի՛ բարեկամ, ուզում եմ իմանաս, որ դու մշտապես Տեր Աստծու տեսադաշտում ես։ Սակայն Նրա աչքերը լի են հայրական ջերմությամբ և քո հանդեպ խնամքի փափագ տածող հոգատարությամբ։ 

Ահա Դավթի աղոթքներից մեկը, որով նա աղոթում է իր սաղմոսներից մեկի մեջ․ «Պահի՛ր ինձ աչքի բբի պես և Քո թևերի շուքի տակ ծածկի՛ր ինձ» (Սաղմոս 17․8

Այո՛, ճշմարիտ է, որ եթե դու հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին և որոշել ես ապրել այնպիսի կյանքով, որը խոսում է Նրան քո կյանքի Տեր ու Փրկիչ ընդունելու մասին, ապա դու Տեր Աստծու զավակն ես և Նրա համար Իր աչքի բիբի պես թանկ մեկն ես։ Տերը միշտ հետևում է քեզ։ Նա մշտապես Իր աչքը քեզ վրա է պահում, որպեսզի հոգ տանի քեզ համար: Դու մշտապես Նրա տեսադաշտում ես, և Նա հսկում է քեզ՝ որպես Իր ամենաթանկ գանձի:

«Տերն ասում է․ «Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, Իմ աչքը քեզ վրա կլինի» (Սաղմոս 32.8

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, վստահ եղի՛ր քո հանդեպ մեր երկնային Հոր՝ սեր և բարություն ճառագող ուշադրության հարցում։ Այս խոսքերը, որ ուղղել եմ մեր եկեղեցու քույրերից մեկին, հիմա էլ ուզում եմ քեզ ուղղել․ «Մեր բոլոր խնդիրների արմատը Տեր Աստծուց հեռանալու մեջ է։ Մեր բոլոր խնդիրների լուծումը՝ Նրան մոտենալու և Նրա հոգատար պաշտպանության ներքո վերադառնալու մեջ։ Ինչ էլ պատահի քեզ հետ, եթե դու Տեր Աստծուն սիրող մարդ ես, ի վերջո, ամեն բան դեպի բարին է շրջվելու։ Ամեն բանից առավել մտահոգվի՛ր երկնային Հոր հետ քո հարաբերությունների վերականգնման մասին։ Մնացած ամեն բանի համար Աստված Ինքը կհոգա»։

Եթե դու Քրիստոսի աշակերտն ես, ապա Աստված քեզ երբե՛ք դուրս չի թողնի Իր տեսադաշտից։ Ինչպիսի՜ ուրախություն է գիտակցել Տեր Աստծու անխափան ու հարատև հոգատարության ներքո ապրելու հիասքանչ փաստը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: