• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 30 դկտ 2021 թ.

Դու միայնակ չե՛ս

Հրապարակման ամսաթիվ 30 դկտ 2021 թ.

Սիրելի՛ Ընկեր, թեև մեր երկիրը չի ապրում իր լավագույն օրերը, սակայն տարվա այս ժամանակաշրջանը, այնուամենայնիվ տոնական է։ Ամենուրեք լույսեր են, փողոցները՝ զարդարված, հաճելի նախատոնական մթնոլորտ է, հնչում են ամանորյա և սուրբծննդյան երգեր։ Շատերը նվերներ են պատրաստում սիրելի մարդկանց համար, շատերը՝ հուզմունքով սպասում իրենց նվերներին։ Բայց մենք չպետք է մոռանանք մեր կյանքի ամենակարևոր տոնի և ամենակարևոր նվերի մասին, որն է մեր փրկությունը Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ 

Գուցե ծանոթ ես սուրբծննդյան այս երգի բառերին․

«Օ՜, ե՛կ, օ՜, ե՛կ, Էմմանուե՛լ,

Փրկիր գերված քո Իսրայելն։

Որ ողբում է աքսորված ու միայնակ,

Մինչ հայտնությունն Աստծո Որդու բովանդակ։

 

Ցնծա՛, ցնծա՛, Էմմանուե՛լ,

Սպասում է քեզ քո Իսրայելն»։

Նա՝ մեր Փրկիչը, Աստվածաշնչում տարբեր անուններով ու տիտղոսներով է ներկայացվում։ Ահա՛ դրանցից մի քանիսը․  

  • Սքանչելի
  • Խորհրդական
  • Աստծո Գառը
  • Ալֆա և Օմեգա / Սկիզբ և Վերջ
  • Բարի Հովիվ
  • Ամենակարող Աստված
  • Առավոտյան Աստղ
  • Աստծո Որդի
  • Հուդայի Առյուծ
  • Աշխարհի Լույս
  • Կենաց Խոսք
  • Խաղաղության Իշխան
  • Թագավորների Թագավոր
  • Տերերի Տեր

Ի հավելումն այս և շատ այլ անունների, Աստվածաշնչում Տեր Հիսուսի անուններից է նաև «Էմմանուել» գեղեցիկ անունը․ «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել», որ նշանակում է «Աստված մեզ հետ» (Մատթևոս 1․23)։  

Ինչպիսի՜ անըմբռնելի առեղծված, ի՜նչ անսահման շնորհ ու ողորմություն։ Տեր Հիսուսի միջոցով Աստված մեզ հետ է։ Նա դարձել է մեր փրկագինը, Նա ազատագրել մեր աքսորից ու բանտից և այն ամենից, ինչի գերին ենք եղել։    

Աստծո համար թանկ ու սիրելի Ընկեր, ինչպիսի անհանգստություններ էլ քեզ պատեն այսօր, հիշի՛ր, որ եթե դու փափագում ես ճանաչել և հնազանդվել Տեր Հիսուսին, ապա Նա միշտ քեզ հետ է, և ոչ ոք ու ոչինչ չի կարող բաժանել քեզ Նրա սիրուց։ Քո հոգսերը Նրան հանձնի՛ր, և կտեսնես, թե ինչպե՛ս է Տեր Աստված հոգ տանում քեզ համար։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես