Սիրելի՛ բարեկամ, թեև մեր երկիրը չի ապրում իր լավագույն օրերը, սակայն տարվա այս ժամանակաշրջանը, այնուամենայնիվ տոնական է։ Ամենուրեք լույսեր են, փողոցները՝ զարդարված, հաճելի նախատոնական մթնոլորտ է, հնչում են ամանորյա և սուրբծննդյան երգեր։ Շատերը նվերներ են պատրաստում սիրելի մարդկանց համար, շատերը՝ հուզմունքով սպասում իրենց նվերներին։ Բայց մենք չպետք է մոռանանք մեր կյանքի ամենակարևոր տոնի և ամենակարևոր նվերի մասին, որն է մեր փրկությունը Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
Գուցե ծանոթ ես սուրբծննդյան այս երգի բառերին․
«Օ՜, ե՛կ, օ՜, ե՛կ, Էմմանուե՛լ,
Փրկիր գերված քո Իսրայելն։
Որ ողբում է աքսորված ու միայնակ,
Մինչ հայտնությունն Աստծո Որդու բովանդակ։
Ցնծա՛, ցնծա՛, Էմմանուե՛լ,
Սպասում է քեզ քո Իսրայելն»։
Նա՝ մեր Փրկիչը, Աստվածաշնչում տարբեր անուններով ու տիտղոսներով է ներկայացվում։ Ահա՛ դրանցից մի քանիսը․
- Սքանչելի
- Խորհրդական
- Աստծո Գառը
- Ալֆա և Օմեգա / Սկիզբ և Վերջ
- Բարի Հովիվ
- Ամենակարող Աստված
- Առավոտյան Աստղ
- Աստծո Որդի
- Հուդայի Առյուծ
- Աշխարհի Լույս
- Կենաց Խոսք
- Խաղաղության Իշխան
- Թագավորների Թագավոր
- Տերերի Տեր
Ի հավելումն այս և շատ այլ անունների, Աստվածաշնչում Տեր Հիսուսի անուններից է նաև «Էմմանուել» գեղեցիկ անունը․ «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել», որ նշանակում է «Աստված մեզ հետ» (Մատթևոս 1․23)։
Ինչպիսի՜ անըմբռնելի առեղծված, ի՜նչ անսահման շնորհ ու ողորմություն։ Տեր Հիսուսի միջոցով Աստված մեզ հետ է։ Նա դարձել է մեր փրկագինը, Նա ազատագրել մեր աքսորից ու բանտից և այն ամենից, ինչի գերին ենք եղել։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, ինչպիսի անհանգստություններ էլ քեզ պատեն այսօր, հիշի՛ր, որ եթե դու փափագում ես ճանաչել և հնազանդվել Տեր Հիսուսին, ապա Նա միշտ քեզ հետ է, և ոչ ոք ու ոչինչ չի կարող բաժանել քեզ Նրա սիրուց։ Քո հոգսերը Նրան հանձնի՛ր, և կտեսնես, թե ինչպե՛ս է Տեր Աստված հոգ տանում քեզ համար։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը