October 27

Գլխավոր | Հրաշքներ | Դու հաջողվելո՛ւ ես, եթե․․․

Դու հաջողվելո՛ւ ես, եթե․․․

Այսօր մենք ավարտում ենք Եղի՛ր ուժեղ և համարձակ անվանումը կրող ուղերձների շարքը, որը հիմնված էր Հեսու 1․9 խոսքի ուսումնասիրության վրա։

«Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1․9):

Այսօր Տերն ասում է քեզ. «․․․ամեն տեղ, ուր էլ որ գնաս»:

Աստված իրապես ուզում է օրհնել այն բոլոր վայրերում, որտեղ կլինես և այն ամենի մեջ, ինչ որ ձեռնարկես: Եթե մարդը արժանացել է Աստծո բարեհաճությանը, ապա Տերը օրհնելու նրա բոլոր ձեռնարկներն ու նախաձեռնությունները, քանի որ այդ մարդը գործում է Աստծո կամքի մեջ։ Հենց սա է պատճառը, որ դու կարո՛ղ ես հաջողվել քո կյանքի ցանկացած ոլորտում, եթե միայն փնտրես Աստծո կամքն ու քո ապրած կյանքով ու սկզբունքայնությամբ արժանանաս Նրա բարեհաճությանը։ 

Փորձի՛ր մի պահ իրականացած պատկերացնել, բոլոր այն երազանքները, որոնք Աստված է դրել քո մեջ։ Որքան էլ անհավանական դրանք թվան քեզ այսօր, ուզում եմ վստահեցնել քեզ, որ դրանք իրականություն են դառնալու, եթե այդ երազանքները ոչ թե քո ցանկությունն են, այլ Աստծո կամքը։ Իմ կյանքում բազմաթիվ են նման երազանքները, որոնք արդեն իսկ իրականություն են դարձել, թեև դեռ շատ ավելի մեծ քանակ սպասում է իրականություն դառնալու փաստին։ 

Մի բան հստակ է՝ մեր երազանքներն իրականություն դարձնողն ու մեր ձեռնարկները հաջողողն Աստված է։ Նա քեզ ուժ և քաջություն կտա դրանք իրագործելու համար: Ահա, թե ինչ է գրված Աստծո Խոսքի մեջ․ «Ամեն ինչ, որ ձեռքդ գտնի անելու համար, ամբողջ ուժովդ արա՛» (Ժողովող 9․10)

Սիրելի բարեկա՛մ, եթե ուզում ես հաջողվել քո ընթացքի մեջ, ապա կարևոր է սկսես գործել, քանի որ Աստված ոչինչ չի կարող անել այն մարդու հետ, ով չի շարժվում դեպի իր նպատակը։ Իսկ երբ ինչ-որ մեկը առաջ է շարժվում, նույնիսկ եթե սխալ ուղղությամբ է ընթանում, ապա Աստված կարող է նրան ուղղել և ուղղորդել դեպի ճիշտ նպատակակետը: Այսօր որոշում կայացրո՛ւ առաջ ընթանալու և երբ սկսես շարժվել, Տերն էլ կսկսի գործել քո կյանքում: Այո՛, մշտապես եղի՛ր շարժման մեջ, փնտրի՛ր Աստծո կամքը, և Տիրոջ զորավոր ձեռքը միշտ կառաջնորդի քեզ դեպի Իր սքանչելի ծրագրերը:

Ահա թե ինչպիսի զորավոր խոստում ունենք մեր հրաշալի Աստծուց․ «Տերն օրհնությունը կուղարկի քեզ քո շտեմարաններում և քո բոլոր ձեռնարկումներում։ Նա քեզ կօրհնի քո Տեր Աստծու՝ քեզ տված երկրում» (Բ Օրինաց 28․8): 

Եթե դու սիրում ես Աստծո կամքը և քո կյանքի ամեն իրավիճակի մեջ փնտրում ես այդ բարի ու հաճելի կամքին հնազանդության ուղիները․ ապա ուր էլ գնաս, որտեղ էլ լինես, ինչ էլ ձեռնարկես, անպայմանորեն Տիրոջ օգնական ձեռքը քեզ հետ է լինելու, Նրա օրհնություններն ուղեկցելու են քեզ և հաջողվելու ես քո բոլոր նախաձեռնությունների մեջ։ 

Շարունակի՛ր լինել ուշադիր, ծառայել Նրան և առաջ շարժվել: Աստված խոստացել է՝ Նրա օրհնությունները հետևելու են քեզ: Հիշի՛ր սա՝ եթե դու քո ամբողջ էությամբ համաձայն ես Աստծո հետ և ձգտում ես հնազանդվել Նրա կամքին, ապա Աստծո բոլոր խոստումներն ու օրհնությունները հենց քեզ համար են:

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով. «Տե՛ր, այսօր ուզում եմ հստակ որոշումներ կայացնել և առաջ ընթանալ Քո կամքի մեջ: Այո՛, ես ուզում եմ անցնել գործի: Խնդրում եմ՝ օգնիր ինձ հաջորդ քայլը կատարել դեպի Քեզ իմ ընթացքի մեջ: Շնորհակալ եմ Քո ներկայության համար, որ քաղցրացնում է իմ կյանքը, Քո Խոսքի, որ լուսավորում է իմ ճանապարհը, և Քո օրհնությունների համար, որ սնուցում ու քաջալերում են ինձ դեպի Քեզ իմ ընթացքի մեջ։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: