inbound6900931748074579616

Գլխավոր | Հրաշքներ | Դու հաղթո՛ղ ես Տեր Աստծո մեջ

Դու հաղթո՛ղ ես Տեր Աստծո մեջ

«Սրանից հետո տեսա. ահա մեծ բազմություն, որին ոչ ոք չէր կարող հաշվել, կազմված բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից, որոնք կանգնած էին աթոռի և Գառան առաջ՝ սպիտակ զգեստներ հագած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին։ Եվ բարձրաձայն աղաղակում էին ու ասում. «Փրկությունը մեր Աստծունն է, որ նստում է աթոռի վրա, և Գառանը» ‭‭(Հայտնություն‬ ‭7.9-10‬):

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսը նստած է Իր փառքի գահին, և չկա մեկը, ով կարող է մրցակցել Նրա հետ Իր ունեցած այս փառքի և տարած հաղթանակի մեջ։ Նա տիրում է Իր ողջ վեհափառությամբ և պատվով։ Նա հաղթել է պայքարը՝ կործանելով մահվան զորությունը։ Եվ եթե դու Քրիստոսի աշակերտն ես, ապա ահա թե ինչ է այս ամենը նշանակում քեզ համար․ 

  • Դու հաղթող ես Քրիստոսի շնորհիվ։
  • Դու ազատ ես։ Քո բոլոր կապանքները փշրված են։ 
  • Տեր Հիսուս Քրիստոսի հետ դու Աստծո Արքայության ժառանգորդ ես։ 
  • Դու համարձակ կարող ես քայլել Նրա իշխանության մեջ։ 
  • Դու լցված ես Նրա կյանքով։ 
  • Դու Նրա Սուրբ Հոգու տաճարն ես։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, քանի որ Տեր Հիսուսը հաղթել է և կործանել մեղքի իշխանությունը, դու հիմա ամեն օր կարող ես քայլել Նրա զորության և աննկարագրելի հաղթանակի մեջ։ 

Աղոթի՛ր ինձ հետ միասին դավանության այս աղոթքով. «Տե՛ր Հիսուս, ես հավատում եմ Քեզ։ Դու իմ կյանքի Տերն ես ու իմ Փրկիչը։ Դու իմ Արքան ես՝ իմ կյանքի Տերը։ Դու իմ արդարությունն ես։ Ես Քո մեջ եմ գտել իմ խաղաղությունը։ Քո իշխանության ներքո ապրելը իմ կյանքի ուրախությունն է։ Դու արքաների Արքան ես և տերերի Տերը։ Ես հաղթող եմ Քո՛ մեջ։ Եվ ես որոշել եմ համարձակ քայլել կյանքի բոլոր դժվարությունների միջով՝ լցված այն զորությամբ, որը Քո Սուրբ Հոգուց է բխում։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: