2021-03-03

Գլխավոր | Հրաշքներ | Դու կարող ես փոխել պատմության ընթացքը:

Դու կարող ես փոխել պատմության ընթացքը:

Այսօր մենք սկսում ենք ուղերձների մի շարք, որը կրում է «Զորություն, որը կարող է փոխել աշխարհը» անվանումը։

Աստվածաշնչում մենք կարդում ենք այնպիսի մարդկանց մասին, ովքեր փոխեցին իրենց շրջապատող աշխարհը: Նրանցից յուրաքանչյուրն ուներ առանձնահատուկ դրական ազդեցություն իր միջավայրում։ Պետք է նշենք նաև այն փաստը, որ այդ ժամանակների մշակույթն ու իրավիճակը, որում նրանք գործում էին, հաճախ, մեղմ ասած, այնքան էլ բարենպաստ չէին:

Հովսեփը դարձավ Եգիպտոսի կառավարիչը, երբ նույնիսկ եգիպտացի չէր: Դանիելը դարձավ առաջնորդ ու կառավարիչ և հայտնի էր իր իմաստությամբ ու հարգված՝ Բաբելոնի արքունիքում, երբ ընդամենը մի օտարական ստրուկ էր այդ երկրում: Եսթերը, ով պարզապես մի երիտասարդ հրեա աղջիկ էր, դարձավ թագուհի այն կայսրության մեջ, որտեղ իր ժողովուրդը գերի էր տարվել:

Ուզում եմ քեզ հետ կիսվել մի քարոզչի խոսքերով. «Եթե Աստծո Արքայությունը իր ազդեցությունը չունի եկեղեցում մեր ունեցած վարքագծի ու մեր ապրելակերպի վրա, մենք երբեք չենք կարող ակնկալել, որ Աստված մեզ կզորացնի, որպեսզի ազդեցություն թողնենք մեզ շրջապատող աշխարհի ու մշակույթի վրա»։

Այլ կերպ ասած, որպես Տեր Հիսուսի աշակերտ, քո դերը Տեր Աստծուն հնարավորություն տալն է, որպեսզի Նա ազդեցություն ունենա քո սեփական կյանքի վրա այնպես, որ դու էլ քո հերթին դրական ազդեցություն թողնես քո միջավայրի և քեզ շրջապատող մարդկանց վրա: Բայց սա հնարավոր է քո կյանքում միայն Սուրբ Հոգու գործի շնորհիվ.․․ երբ Նրա շնորհքի պտուղներն են սկսում գործել քո կյանքում:

Եսթերը, Դանիելն ու Հովսեփը ոչ միայն փոխեցին իրենց կյանքի իրավիճակները, այլև իրենց վերաբերմունքի և հավատքի շնորհիվ այնպիսի ազդեցություն թողեցին իրենց ժամանակակիցների վրա և այն աստիճանի փոխակերպեցին նրանց միջավայրը, որ, արդյունքում, փոխեցին նաև պատմության ընթացքը:

Հիշի՛ր, որ փառքի Արքան ապրում է քո մեջ։ Նա քեզ կյանք փոխանցելու զորությամբ է օժտում։ Նա զորացնում է քեզ մարդկանց հոգիները բժշկելու և դրանք ամրացնելու համար։ Հավատու՞մ ես այս ամենին։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։


Արման Մանուկյան

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: