july 9

Գլխավոր | Հրաշքներ | Դու է՞լ ես երբեմն զգում, որ արժանի չես քրիստոնյա լինելու վեհ կոչմանը

Դու է՞լ ես երբեմն զգում, որ արժանի չես քրիստոնյա լինելու վեհ կոչմանը

Սիրելի բարեկամ, արդյոք դու էլ ինձ նման երբեմն զգացողություն ունենո՞ւմ ես, որ չես համապատասխանում Տեր Հիսուսի աշակերտ լինելու «պահանջներին»։ Լինում են պահեր, երբ առավել ևս ուժգանում է այդ զգացողությունը, և դա լինում է հատկապես այն ժամանակ, երբ սկսում եմ համեմատել ինքս ինձ այս կամ այն հաջողված ծառայողի հետ, նրանց ապրելակերպի կամ ընտանիքների հետ։ Ինձ թվում է, որ նրանք հատուկ օծություն ունեն, և ամեն բան նրանց կյանքում հենց Աստծո կամքին համահունչ է ընթանում։ 

Ուզում եմ ինձ և քեզ քաջալերել այսօր, որովհետև Տեր Հիսուսի աշակերտները նույնպես, որքան էլ դա տարօրինակ թվա, երբեմն «կորցնում էին աշակերտ լինելու իրենց հատկանիշները»։ 

Մի անգամ նրանք սկսեցին վիճաբանել, թե ով է իրենց մեջ «ամենամեծը»։ Մեկ ուրիշ անգամ քնելու ցանկությունը հաղթեց նրանց այն կարևորագույն պահին, երբ Տեր Հիսուսը, Ով գիտեր, որ շուտով պետք է խաչի մահով մահանար, նրանց աջակցության եւ աղոթքների կարիքն ուներ։ Թեև Պետրոսը երեք անգամ ուրացավ Նրան, սակայն Տեր Հիսուսը նրան վստահեց Իր Եկեղեցու խնամքը։ 

Մենք պետք է հստակ գիտակցենք, որ Քրիստոսի ցանկացած աշակերտ երբեք չի կարող կատարյալ ու անսխալական լինել։ 

Աստված հոգացել է, որ ավետարաններում ոչ միայն աշակերտների փառավոր գործերն ու հոգևոր նվաճումներն արձանագրվեն, այլև առանց թաքցնելու կամ մեղմացնելու նկարագրում է նրանց ձախողումներն ու թերացումները, որպեսզի 2000 տարի անց մենք էլ կարողանանք ասել. «Սա նաև ի՛մ մասին է գրված։ Ես նույնպես ձախողվել եմ։ Ես նույնպես հպարտացել եմ։ Ես նույնպես թույլ գտնվեցի և չխոսեցի ճշմարտությունը։ Սակայն իմ Երկնային Հայրը չի դադարում ինձ սիրել, ընդունել և շարունակել իմ բնավորության փոխակերպման ընթացքը մինչև հասնի Քրիստոսի աշակերտի Իր ակնկալած որակներն իմ մեջ զարգացնելուն»։

Բարի լուրը նրանում է, որ ոչ մի բան և ոչ ոք չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց։ Ատտվածաշնչում ասվում է. «․․․մինչև վերջ ցույց տվեց Իր սերը նրանց հանդեպ, ովքեր այս աշխարհում են ‭‭(Հովհաննես ‭13․1‬):

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, երբե՛ք չկորցնե՛ս հույսդ։ Մեր բոլոր թերություններով հանդերձ Աստված չի դադարում մեզ վստահելուց, եթե միայն շարունակենք փոխվելու ու Նրա ակնկալած հավատացյալը դառնալու մեր ընթացքը։ Հենց մեր տկարությունների ժամանակ է Տերը հայտնում Իրեն և լցնում մեզ Իր փոխակերպող շնորհքի զորությամբ։ 

Աղոթում եմ, որ այսօր այս ճշմարտությունն օրհնություն եւ քաջալերանք դառնա քեզ համար։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: