June-8

Գլխավոր | Հրաշքներ | Դու զորավոր գործեր կարող ես անել․․․

Դու զորավոր գործեր կարող ես անել․․․

Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք միասին կփորձենք բացահայտել, թե ինչպես կարող ենք քայլել Տեր Հիսուսի հետ և ունենալ ավելի կայուն խաղաղություն և անսասան վստահություն։ Այսօր Նա քեզ մղում է Իր հետ միասին առաջ ընթանալուն՝ քաջալերելով քեզ այս խոսքերով.

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է Ինձ, ինքն էլ նույն գործերը կանի, որ Ես եմ անում, և դրանցից է՛լ ավելի մեծ բաներ կանի, որովհետև Ես Իմ Հոր մոտ եմ գնում» (‭‭Հովհաննես‬ ‭14․12‬)։
Տերը կարծես ասում է մեզ հետևյալը. «Հիմա գործելու քո հերթն է։ Ես քեզ տվել եմ ամեն բան. Իմ բնույթն ու Իմ զորությունը։ Հավատա՛ Ինձ, հնազանդվի՛ր Իմ կամքին և կտեսնես, թե ինչեր են կատարվելու քո կյանքում և քո միջոցով՝ մյուսների կյանքում»։

Տեր Հիսուսի խոսքերիին վստահելով է մարդը մուտք գործում «անհնարինի սահմաններից այն կողմ» գտնվող հրաշքների թագավորություն։ Ես քեզ կոչ եմ անում հենց հիմա ձեռնարկել այն բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնց շնորհիվ կարող ես տիրել բոլոր այն բանալիներին, որոնցով կործանվում են մեր կյանք այցելած կեղծիքի ու ստի պատնեշները… (Տե՛ս Բ Կորնթացիս 10․4-5 հատվածը)։
Այսպիսով, դու երկու տարբերակ ունես.

  • Կամ ընտրում ես լճացումը, դժգոհությունն ու հաղթանակի իսպառ բացակայությունը,
  • Կամ մուտք ես գործում մի զորավոր կյանք, որտեղ Տեր Հիսուսի փառքն է տիրում։

Իհարկե, ես հորդորում եմ քեզ ընտրել երկրորդ տարբերակը, որի դեպքում քո կյանքը կբարգավաճի և դրական ազդեցություն կունենա նաև քո շրջապատի մարդկանց վրա։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես քեզ կոչ եմ անում գրի առնել քո որոշումները և վերահսկել, թե որքանով ես դրանք կյանքի կոչում․

  • Որոշում կայացրո՛ւ նվիրվել Աստծուն և Աստծո կամքը Աստվածաշնչի միջոցով ճանաչելուն։ Կանոնավոր կերպով ժամանակ տրամադրի՛ր և հե՛նց Աստվածաշնչի մեջ փնտրիր այն հարցերի պատասխանը, թե ինչպիսին է Աստված և ինչպիսի որոշումներ ու վարքագիծ է քեզնից ակնկալում։ 
  • Որոշում կայացրո՛ւ խոսել քո շրջապատի մարդկանց հետ քո հավատքի մասին և փոխանցել նրանց այն վկայությունները, որոնք խոսում են Տեր Հիսուսի կողմից քո կյանքում կատարած գործերի և հրաշքների մասին։
  • Որոշում կայացրո՛ւ, որ ամեն անգամ, երբ մարդիկ քեզ պատմեն իրենց կյանքի դժվարությունների մասին, դու նրանց կառաջարկես աղոթել և Տեր Աստծուն խնդրել, որպեսզի լուծում և բժշկություն բերի նրանց խնդիրներին։
  • Որոշում կայացրո՛ւ, որ մարդկանց հետ ազատորեն կխոսես քո հավատքի կյանքում և Քրիստոսի աշակերտը լինելու ընթացքիդ մեջ եկեղեցու կարևորության մասին, ինքդ կունենաս քո եկեղեցական համայնքն ու հոգևոր հովիվը և մյուսներին ցույց կտաս հոգևոր աճի և հասունության հասնելու հարցում Տեր Աստծո սահմանած կերպը։
  • Եվ, վերջապես, որոշում կայացրո՛ւ դառնալ ազդեցիկ մարդ և մյուսներին քաջալերող ու օգնող քրիստոնյա։

Ես քեզ կոչ եմ անում հետագայում պարբերաբար ընթերցել քո որոշումների այս ցանկը և աղոթել դրանց կյանքի կոչելու հարցում կարգապահ ու հավատարիմ մնալու համար։ Ամեն օր, որքան որ առաջ գնաս դրանց իրագործման ճանապարհին, այնքան ավելի ու ավելի հստակ կհամոզվես, որ Աստված զորավոր կերպով գործում է քո կյանքում և զորավոր նշաններով հաստատում է Իր ներկայությունը։

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Իմ երկնային Հա՛յր, շնորհակալ եմ, որ Դու ինձ հիշեցնում ես, որ ես Քո զավակն եմ, որ Դու ինձ դարձրել ես Քո Մարմնի մեկ մասնիկը և մասնակից ես արել Քո բնույթին ու առաքելությանը։ Շնորհակալ եմ, որ իմ ներսում կրում եմ Քո հոգևոր գեները։ Շնորհակալ եմ Քո զորության համար, որ դրել ես իմ մեջ։ Ես հավատում եմ, որ կարող եմ զորավոր գործեր գործել Քեզ հետ և Քո շնորհիվ։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Այո՛, եթե կայացնես նման որոշումներ, ապա վստահաբար կարող եմ ասել, որ Աստված սկսում է գործել քո կյանքում։

Քեզ հաղթանակներով և Տեր Աստծո քաղցր ներկայության անուշ բուրմունքով լեցուն բարի ու խաղաղ օր եմ մաղթում։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: