december-8

Գլխավոր | Հրաշքներ | Դու երկնային Հոր իշխանության կրողն ես

Դու երկնային Հոր իշխանության կրողն ես

Գիտե՞ս արդյոք, որ Տեր Հիսուսի աշակերտներն ունեն այն նույն իշխանությունը, որն ուներ Տեր Հիսուսը երկրի վրա եղած ժամանակ։ Սա, իրապես, ցնցող մի ճշմարտություն է։ Այդ զորավոր իշխանության դրսևորման տարբեր ոլորտներ կան։

Սիրելի՛ բարեկամ, որպեսզի կարողանանք ապրել ու իրագործել մեր կանչվածությունն ու իրական ինքնությունը, անհրաժեշտ է գործի դնել այն իշխանությունը, որն Աստված է շնորհել Իր զավակներին։

Հավատքի կյանքով ապրող յուրաքանչյուր անկեղծ քրիստոնյայի համար Տեր Հիսուսի անվան մեջ մեծ զորություն կա: Նրա մեջ ու Նրա միջոցով է, որ մենք՝ Նրա աշակերտներս, օժտվում ենք այդ իշխանությամբ։

Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ խոսքերը. «Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու» (Հովհաննես‬ ‭1․12‬)։

Եթե ունենք հավատք Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա ուսուցումների հանդեպ, ապա մենք օժտված ենք Աստծու զավակները լինելու իրավունքով, զորությամբ և իշխանությամբ։ Աստված մեզնից ակնկալում է, որ լինենք Իր Որդու առաքելության շարունակողներն այս երկրի վրա՝ քարոզենք ապաշխարության Ավետարանը, այցելենք տկարներին, զորացնենք թուլացածներին, մխիթարենք սգավորներին, ազատագրենք կապյալներին, բժշկենք հիվանդներին և ավելի ու ավելի ընդլայնենք Աստծու Արքայության սահմանները։

Մենք պետք է հստակ գիտակցենք, որ իշխանությունը զորանում է պատասխանատվության աճին զուգահեռ։

Որքան մեծ է մեր հավատարմությունը, այնքան մեծ իշխանություն է Տերը վստահում մեզ։ Նա վստահում է դա ոչ թե մեզ, այլ մեր շրջապատի համար՝ մեր հարևանի, որ հիվանդ է, մեր երեխայի համար, որ ճնշված է և ինքնագնահատականի հարցում խնդիրներ ունի, այն մարդկանց համար, որոնք վախով են բռնված, մեղավորների համար, որոնք մեղքի կապանքներից ազատագրման կարիք ունեն և այլն։

Երբ մենք ինքներս ենք կանգնում կարևոր որոշումներ կայացնելու ճամփաբաժնի առջև, ապա համապատասխան իմաստություն ու գաղափարներ ենք ստանում Նրա ներկայության մեջ ապրելու շնորհիվ։ Երբ մենք մեր Հոր հետ ժամանակ ենք անցկացնում, մեր մեջ դրսևորվում ու աճում է Նրա սերը դիմացինի հանդեպ։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ քո կյանքի նպատակը դարձնես անձնուրաց կերպով Տիրոջը ծառայելը, Նրա առաքելությունն այս երկրի վրա շարունակելն ու որոշես, որ ոչ միայն ծառայելու ես, այլև նպաստելու ես, որ քո շրջապատի մարդիկ նույնպես նվիրվեն ու ծառայեն Աստծուն, ապա Տերն ավելի ու ավելի մեծ զորությամբ քեզ կօժտի այն իշխանությամբ, որն անհրաժեշտ է քո աստվածահաճո փափագները կյանքի կոչելու համար։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: