2021-04-08

Գլխավոր | Հրաշքներ | Դու Աստծո պատասխա՛նն ես

Դու Աստծո պատասխա՛նն ես

Իմ ծառայության բերումով ես բազմաթիվ մարդկանց հետ եմ շփվում, ովքեր կիսվում են ինձ հետ իրենց վկայություններով այն մասին, թե ինչպես է Աստված նրանց բարձրացրել ընկած վիճակից ու վերականգնել։ Թե՛ իմ ծառայությունն Աստծուն և թե՛ ամեօրյա այս գրառումներն իրական նվեր են Տիրոջից և արտոնություն, քանի որ Աստված օգտագործում է մարդկանց կյանքում զարմանահրաշ գործեր իրագործելու նպատակով։ Նրան լինի ո՛ղջ փառքը։

Մեկ բան հաստատ կարո՛ղ եմ ասել. Աստված հաճախ է Իր զավակներին օգտագործում մյուսներին օրհնելու համար։ Ի վերջո, մենք՝ Քրիստոսին հավատացողներս, բոլորս միասին Քրիստոսի մարմի՛նն ենք այս երկրի վրա (տե՛ս Ա Կորնթացիս 12․27

Եվ ես իմ ամբողջ էությամբ հավատում եմ, որ մենք, որպես Աստծո զավակներ, կրում ենք Նրա սերը մարդկանց հայտնելու պատասխանատվությունը։ Մեր վրա է դրված դիմացինին Աստծո սիրո մասին քաջալերական հաղորդագրությունն ուղարկելու կամ կարիքի մեջ գտնվողին օգնության ձեռք մեկնելու պարտականությունը (տե՛ս Մատթևոս 19․19

Քանի որ Տեր Հիսուսի արյունն է փրկագնել ինձ և քեզ, այդ պատճառով Նա ապրո՛ւմ է մեր ներսում։ Քանի որ Նա ապրում է մեր ներսում, Նա կարող է ուղարկել ինձ և քեզ մյուսների կյանքերի մեջ, որպեսզի մեր միջոցով օրհնություն ու պատասխաններ փոխանցի նրանց, որպեսզի նրանց դժվարության, տառապանքի ու չարչարաքների մեջ այդ մարդիկ գտնեն ելքը, ճանապարհը, որն ունի անուն՝ Հիսո՛ւս։

Սիրելի բարեկամ, եթե դեմ չես, ապա հրավիրում եմ քեզ աղոթելու միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես ընտրում եմ սիրելն, այնպես, ինչպես Դու ես սիրում։ Դու օգտագործում ես Քո զավակներին մյուսներին օրհնելու համար։ Տե՛ր, օգտագործիր ինձ մյուս մարդկանց օրհնելու, մխիթարելու և բարձրացնելու համար։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։

Քո շրջապատում կա՞ մեկն, ով «Քո հրաշքն՝ ամեն օր» գրառումներն ամեն օր ստանալու կարիքն ունի։ Դա կարող է լինել քո ընկերը, աշխատակիցը կամ ընտանիքի անդամը։ Եթե այո, ապա կարող ես նրան հրավիրել մեր այս էջը հավանելու:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: