March-30

Գլխավոր | Հրաշքներ | Դու Աստծո պատասխա՛նն ես

Դու Աստծո պատասխա՛նն ես

Սիրելի՛ բարեկամ, ծառայությանս բերումով ես բազմաթիվ մարդկանց հետ եմ շփվում, որոնք կիսվում են ինձ հետ իրենց վկայություններով այն մասին, թե ինչպես է Աստված նրանց բարձրացրել ընկած վիճակից ու վերականգնել։ Թե՛ իմ ծառայությունն Աստծուն և թե՛ այս ամենօրյա ուղերձներն իրական նվեր են Տիրոջից և արտոնություն, քանի որ Աստված օգտագործում է ինձ և մեր թիմի անդամներին մարդկանց կյանքերում զարմանահրաշ գործեր կատարելու նպատակով։ Թո՛ղ Նրան լինի ո՜ղջ փառքը։

Մեկ բան հաստա՛տ կարող եմ ասել. Աստված հաճախ է Իր զավակներին օգտագործում մյուսներին օրհնելու համար։ Ի վերջո, մենք՝ Քրիստոսին հավատացողներս, բոլորս միասին Քրիստոսի մարմինն ենք այս երկրի վրա (տե՛ս Ա Կորնթացիս 12․27 խոսքը)։ 

Եվ ես իմ ամբողջ էությամբ հավատում եմ, որ մենք՝ որպես Աստծո զավակներ, կրում ենք Նրա սերը մարդկանց հայտնելու պատասխանատվությունը։ Մեզ վրա է դրված դիմացինին Աստծո սիրո մասին քաջալերական խոսք փոխանցելու կամ կարիքի մեջ գտնվողին օգնության ձեռք մեկնելու պարտականությունը (տե՛ս Մատթևոս 19․19 խոսքը)։

Տեր Հիսուսի արյունն է փրկագնել ինձ և քեզ, և Նրա Հոգին ապրո՛ւմ է մեր ներսում։ Քանի որ Տերը բնակվում է մեր ներսում, Նա կարող է ուղարկել ինձ և քեզ մյուսների կյանք, որպեսզի մեր միջոցով օրհնություն ու պատասխաններ փոխանցի նրանց, և որպեսզի դժվարության, տառապանքի ու չարչարանքների մեջ այդ մարդիկ գտնեն ելքը, ճանապարհը, որն ունի անուն, և այդ անունն է՝ Հիսո՛ւս։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դեմ չես, ապա այսօր հրավիրում եմ քեզ աղոթելու միասին այս կարճ աղոթքով․ «Տե՛ր, ես ընտրում եմ սիրել այնպես, ինչպես Դու ես սիրում։ Դու օգտագործում ես Քո զավակներին մյուսներին օրհնելու համար։ Տե՛ր, օգտագործիր նաև ինձ մյուս մարդկանց օրհնելու, մխիթարելու և բարձրացնելու համար։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։ 

Քո շրջապատում կա՞ մեկը, ով «Քո հրաշքն՝ ամեն օր» գրառումներն ամեն օր ստանալու կարիքն ունի։ Դա կարող է լինել քո ընկերը, աշխատակիցը կամ ընտանիքի անդամը։ Եթե այո, ապա կարող ես նման մարդկանց ուղարկել այսօրվա ուղերձը և հրավիրել միանալու մեր ֆեյսբուքյան էջին։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: