• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 27 մյս 2022 թ.

Դու անկասկա՛ծ հաջողվելու ես

Հրապարակման ամսաթիվ 27 մյս 2022 թ.

Սիրելի՛ Ընկեր, երբևէ երազե՞լ ես ուրիշ մեկը լինելու մասին: Կամ ավելի համարձակ, ավելի կարգապահ, ավելի կազմակերպված լինելու մասին:

 

Այսօր ևս իմ սրտի մեջ մեծ ձգտում ունեմ քեզ հիշեցնելու, որ Աստված սիրում է քեզ անվերապահ սիրով և որ Նա սիրում է քեզ այնպիսին, ինչպիսին կաս։ Ա Հովհաննես 4․16 խոսքում կարդում ենք. «Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծու մեջ է ապրում, Աստված էլ՝ նրա մեջ»։

 

Ես և դու ոչինչ չենք կարող անել, որպեսզի ավելի սիրված լինենք Աստծո կողմից։ Նրա սերն անսահման է և կապված չէ մեր ով կամ ինչպիսին լինելու հետ։ Սակայն նույնը չենք կարող ասել Աստծո հանդեպ մեր սիրո առումով։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մեր սերն Աստծո հանդեպ երևում է մեր ապրելակերպի և գործերի մեջ։ Հենց այստե՛ղ է, որ կարիք կա, որպեսզի մեր միտքը լուսավորվի ու հասկանանք, որ կարող ենք այնպես անել, որ ավելի շատ սիրենք Աստծուն․․․

 

Նաև շատ պետք է հստակ իմանանք, որ թեև Աստված սիրում է մեզ անպայմանական սիրով և հենց այնպիսին, ինչպիսին մենք կանք, սակայն այդ սերը մղում է Նրան մեզ փոխակերպելուն։ Աստծո օգնությամբ դու կարող ես դառնալ այնպիսին, ինչպիսին Նա՛ է ուզում քեզ տեսնել։ Դու կարող ես հաղթահարել քո կյանքի դժվարությունները, խնդիրներն ու բնավորության վատ գծերը։ Նրա շնորհն ի զորու է քեզ փոխակերպելու, որպեսզի լինես Տեր Աստծո սկզբունքներին ու արժեհամակարգին հավատարիմ կյանքով ապրող հասուն, կայացած և ծաղկող ու պտղաբերող մեկը:

 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, եթե դա քեզ անհավանական կամ անհասանելի է թվում, ապա Աստվածաշունչը հաստատում է, որ դու հաջողության կհասնես, եթե քո կյանքում ընտրես հավատքի և քեզ սիրող Աստծուն վստահելու ուղին։ Հենց այս մասին են Տեր Հիսուսի հետևյալ խոսքերը. «Եթե կարող ես հավատալ. հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է» (Մարկոս 9.23):

 

Այսպիսով, քաջալերում են քեզ փնտրել Աստծո ներկայությունը և գործի դնել հավատքդ.

 

  • Վստահի՛ր Աստծուն քո երազանքներն ու փափագները որպես աղոթքի խնդրանքներ։ Զրուցի՛ր Նրա հետ այն մասին, թե ինչպիսին կուզեիր դառնալ Նրա օգնությամբ:

  • Հավատա քո ամբողջ սրտով, որ Տերը պատրաստվում է փոխակերպել քեզ և ի զորու է անել դա, եթե քո կամքը հնազանդեցնես Նրա Խոսքին։ 

  • Խոստովանի՛ր, որ այսօրվանից ամեն բան անելու ես և ջանք ես գործադրելու, որպեսզի երբե՛ք չհեռանաս «նորը» դառնալու ճանապարհից:

 

Աստծո հետ և Աստծո օգնությամբ դու հաջողվելու ես այս կյանքում։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես