december-22

Գլխավոր | Հրաշքներ | Դիմացի՛ր ու հարատևի՛ր

Դիմացի՛ր ու հարատևի՛ր

Մենք շարունակում ենք «Դարձի՛ր Երկնքի Արքայության դեսպանը» անվանումը կրող շարքը։

Սիրելի՛ բարեկամ, գուցե այնպիսի զգացողություն ունես, ասես քո կյանքի ինչ-որ ոլորտում փակուղու մե՞ջ ես հայտնվել։ Ուզում եմ քեզ քաջալերել աստվածաշնչյան մի հատվածով, որը Պողոս առաքյալն ուղղել է հռոմեացի հավատացյալներին․

«Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս» (Հռոմեացիս 5․3-4

Իրականում, դժվար է փառք տալ Աստծուն նեղությունների մեջ և, առավել ևս, պարծենալ այդ նեղություններով։ Երբ ձախողում ենք ինչ-որ կարևոր քննություն, մեր երեխաներից մեկը բացահայտ որոշում է կայացնում ապրելու սխալ կյանքով, կամ հիվանդությունն է ներխուժում մեր կյանք․․․ Նման պահերին իսկապես կուզենայինք պատասխանել Պողոս առաքյալին և ասել, որ տվյալ պահին մենք շատ հեռու ենք լինում մեր նեղություններով պարծենալուց։ 

Իրականում, երբ ընտրում ես նեղությունների ընթացքում տոկունությամբ համբերելը (աղոթքով, սիրո և ներողամտության մեջ, կոչման ու հավատքի մեջ հարատևելը), ապա Տեր Աստված ու Նրա հրեշտակներն են պարծենում քեզնով։   

Երբ հնազանդությամբ ու տոկունությամբ անցնում ես նեղություններով և հավատքի շնորհիվ հետ վերադարձնում հաղթանակդ, Տերը շարունակում է քեզ ասել․ «Իմ սիրտն ուրախ է, որ քեզ նման զավակ ունեմ»։  

Երբ բազմաթիվ փորձություններից ու պայքարներից հետո քո հույսը մնում է անսասան, և դու վստահ ես լինում, որ Տեր Աստված քեզ երբեք մենակ չի թողել, ապա քո ընթացքին ականատես վկաների մի հոծ բազմություն երկնքում ցնծում է քեզ համար և քեզ հետ միասին։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո տոկունությունը քո հավատքի ապացույցն է, և որքան էլ այն այսօր փոքր թվա քեզ, հիշի՛ր, որ այն բավարար զորություն ունի, որպեսզի քաջալերի նաև քո շրջապատի մարդկանց իրենց նեղությունների մեջ չհանձնվելու հարցում։ Նաև նեղությունների մեջ մյուսների համար օրինակ լինելով է, որ մենք կատարում ենք Աստծո Արքայության դեսպանի պատվավոր առաքելությունը։

Որքան էլ մեծ լինի քո կյանքի ցավն ու տառապանքը, ինչպիսին էլ լինի նեղություններիդ ու դժվարություններիդ իրավիճակը, երբե՛ք չմոռանաս, որ Տեր Աստված քեզ հետ է ամեն իրավիճակում։ Նա քեզ հետ է և Նա՛ է քեզ ուժ ու զորություն տալիս դիմանալու և տոկունությամբ առաջ ընթանալու համար։ Երբե՛ք թևաթափ չլինես և երբե՛ք չհանձնվես։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: