September 9

Գլխավոր | Հրաշքներ | Դեղամիջոց հոգնածության դեմ…

Դեղամիջոց հոգնածության դեմ…

Սիրելի բարեկամ, այսօր մենք միասին սկսում ենք ուղերձների մի նոր շարք, որը կրում է «Հանգիստ գտնելու 7 օրեր» անվանումը: Տեր Հիսուսը խոստացել է, որ եթե դու մոտենաս Նրան, ապա խաղաղություն և հանգիստ կգտնես Նրա մոտ: Այս ուղերձների նպատակն է օգնել քեզ գտնելու իրական հանգիստ և խաղաղություն քո կյանքի թե՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր ու զգացմունքային ոլորտներում: 


Տեր Հիսուսն ասել է հետևյալը․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11.28-29):

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, Քո հոգնածության համար դեղամիջոց կա, և այդ դեղամիջոցը այն Մեկի մեջ է, Ով երբեք չի հոգնում:

Տեր Հիսուսի խոսքերը Մատթեոս 11-րդ գլխում Իրեն մոտենալու հրավերք են: Հրավերք՝ Աստծո մոտ հանգստություն գտնելու համար:

Ահա թե ինչ է ասում Աստվածաշունչն Աստծո մասին. «Մի՞թե չգիտես կամ չե՞ս լսել, որ հավիտենական Աստված է Տերը, Արարիչը երկրի ծայրագույն սահմանների։ Նա չի հոգնել և չի թուլացել, Նրա հանճարն անքննելի է։ Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը» (Եսայիա 40․28-29):

Այո՛, Նա ամենակարող է, հավիտենական, անսահման և անըմբռնելիորեն մեծ ու զորավոր: Եվ դու այսօր Նրա մեջ կարող ես գտնել քո բոլոր հոգսերի ու խնդիրների պատասխանը… Չկա մի հոգս, որի համար Նա լուծում չունենա: Վստահի՛ր Նրան քո կյանքի բեռներն ու ծանրությունները և, փոխարենը, քո ուսերին վերցրու Նրա լուծը՝ Նրա առաքելությունը Նրա ողորմության, Նրա համբերության, Նրա ուժի ու զորության հետ մեկտեղ:

Քեզ մի բան եմ հիմա առաջարկում՝ գրի առ այն ամենը, ինչ մտահոգում է քեզ՝ քո կյանքի ֆիզիկական, հոգևոր կամ զգացմունքային խնդիրները: Այնուհետև դրա կողքին գրի առ այն ամենն, ինչ Աստված հոգացել է, որպեսզի դու դիմակայես այդ խնդիրներին ու ազատվես այդ հոգսերից: Այսօր գրի առ Տիրոջ կողմից հոգացած այն բոլոր հնարավորություններն ու օգնությունները, որոնք նպատակ ունեն քեզ այս կյանքում հաղթող դառնալու։ Հիշի՛ր այն զորությունը, որը Տերը խոստացել է տալ քեզ։ Տե՛ս այն մարդկանց, որ Տերը դրել է քո կողքին, որպեսզի քեզ օգնեն քո տկարությունների ժամանակ։ Բացի՛ր աչքերդ ու տե՛ս, թե Աստված որքա՜ն է քեզ սիրում և թո՛ւյլ տուր, որպեսզի Նա լցնի քո կյանքը քեզ այն առատ պաշարներով, որը Նա պատրաստել է քեզ համար:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: