Սիրելի՛ բարեկամ, այսօր շարունակում ենք «Պատրաստվելով Սուրբծննդյան տոներին․․․» անվանումը կրող շարքը։
«Բայց մարդկանց լեզուն ոչ ոք չի կարող հնազանդեցնել. նա անզուսպ ու չար է՝ մահաբեր թույնով լցված։ Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը, նրանով նաև անիծում ենք մարդկանց, որ Աստծու նմանությամբ են ստեղծված։ Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք։ Պետք չէ, եղբայրնե՛ր, որ դա այդպես լինի։ Մի՞թե մի աղբյուր նույն ակունքից քաղցր ու դառը ջուր կբխեցնի» (Հակոբոս 3․8-11)։
Երբե՛ք չմոռանաս, որ դու ստեղծվել ես Աստծո պատկերով։ Ստեղծվել ես Նրա փառքի համար, որպեսզի քո կյանքը այս երկրի վրա դրական ազդեցություն թողնի և փոփոխություն բերի քո շրջապատում։ Բայց ինչպե՞ս է դա իրագործվելու։ Պատասխանը հետևյալն է՝ Տեր Աստծո Խոսքերը մարդկանց հասցնելու շնորհիվ։
Անկախ քո զբաղեցրած դիրքից ու աշխատանքից, անկախ քո սեռից ու ընտանեկան վիճակից, անկախ նրանից, թե ինչպես են մյուսներն ընկալում քեզ՝ դու ստեղծված ես հավիտենական Աստծո պատկերով։ Քո կյանքը Նրա ողորմության ու սիրո վկայությունն է։
Այսօր Աստծուն հավատացող յուրաքանչյուր մարդ, Նրա յուրաքանչյուր զավակ՝ ես և դու, կանգնած ենք մի կարևորագույն մարտահրավերի առջև՝ մեր շուրթերը պետք է բխեցնեն Տեր Աստծո շնորհքը։ Մենք պետք է խոսենք մարդկանց հետ այնպես, ինչպես Տեր Աստված կխոսեր։ Հրաժարվի՛ր մասնակցել զրպարտող կամ չարախոսող զրույցներին։ Թո՛ղ քո բերանից տրտունջի ու քննադատական խոսքեր դուրս չգան։ Թո՛ղ քո սրտի դռները փակ լինեն քննադատության ու վարկաբեկման խոսքերի առջև։ Չարախոսությունը քեզ համար պետք է անընդունելի ու մերժելի մի բան լինի։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, դու առանձնացված ես Աստծո համար։ Քո շուրթերը մաքրագործված են, և դու պետք է հեռու մնաս պիղծ խոսքերից հանուն Աստծո։ Տեր Աստված այնքա՜ն սքանչելի ու հրաշալի է․․․ մեծարի՛ր Նրան, երկրպագի՛ր ու պաշտի՛ր Նրան, Աստծո հանդեպ քո սերն արտահայտի՛ր՝ մյուսներին սեր և բարիք ցույց տալով, նրանց օրհնելով ու քաջալերանքի խոսքեր փոխանցելով:
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը