June-16

Գլխավոր | Հրաշքներ | Գնա՛ և սեր տարածի՛ր այսօր

Գնա՛ և սեր տարածի՛ր այսօր

Սիրելի բարեկամ, այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել «Քո հրաշքն՝ ամեն օր» ծառայության ստացած վկայություններից մի քանիսով։

«Աշխարհում տիրող այս դժվարին իրավիճակում և ծանր փորձությունների ժամանակ, մենք կարիք ունենք լսելու, որ մենակ չենք, որ կա Մեկը որ մեզ շարունակում է հավիտենական սիրով սիրել՝ անկախ մեր մեղքերի մեծության կամ փոքրության։ Նա մեզ համարում է Իր իսկ լավագույն ստեղծագործությունը, Իր հրաշքը, և իրապես սա է հոգատար ծնողի ու զավակի սիրո արտացոլանքը, այնպես չէ՞։ «Քո հրաշքն՝ ամեն օր»-ը դարձել է իմ առավոտ կանուխի անբաժան ընկերը։ Ամեն օր սպասում եմ, թե այսօր ի՞նչ խոսք եմ ստանալու Տիրոջից, որպեսզի նորովի սպառազինված շարունակեմ ապրել…գեղեցիկ ապրել… Տիրոջ աչքին հաճելի ու գոհ սրտով ապրել…Շնորհակալ եմ, այս հրաշալի ծառայության համար» (Մարիամ, ԱՄՆ)։

«Բարև Ձեզ: «Քո  հրաշքն ամեն օր» գրառումները, ինձ համար մեծ կարևորություն ունեն: Առավոտյան մեծ սպասումով ընթերցում եմ այդ օրվա գրառումը և ակնկալում,  որ այսօր էլ կլցվեմ սփոփանքի, հույսի և խրատական խոսքերով: Երբ դեռ նոր էիք սկսել այս ծառայությունը, ընթերցում էի գրառումները և մտածում. «Ինչպե՞ս է Արման եղբայրը իմանում իմ խնդիրները և դրանց լուծումը հայտնում այս գրառումների միջոցով:

Ճիշտ ասած, կցանկանայի, որ դրանք մի օր գիրք դառնան և այն ընթերցեմ ոչ միայն տվյալ օրը, այլ այն ունենամ ինձ հետ որպես ուղեցույց ամբողջ տարվա ընթացքում:

Ես որոշել եմ, որ հետ թերթեմ և գրեմ այն մի տետրի մեջ, ինչպես արել էի Դերեկ Պրինսի «Ամեն օր Աստծո հետ» ուղեցույցը մինչև այն ձեռք բերեցի գրքի տեսքով: Շատ եմ ցանկանում, որ «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղեցույցը գրքի տեսքով ունենամ ձեռքիս տակ, որպես օրվա իմ խնդիրների թե՜ խրատական, թե՜ հուսադրող, թե՛ ճշմարիտ ուղով քայլելու ուղղեցույց» (Մարիետա, Հայաստան)։

«Քո Հրաշքn` ամեն օր» գրառումներից մեկը կրում էր «Փոքր սերմերը կարող են մեծ ծառի վերածվել» վերնագիրը։ Ես հասկացա, որ լինում են ժամանակներ, երբ ես պետք է համբերատար սպասեմ, քանի որ մեծ հրաշքը դեռ առջևում է։ Ես միշտ հավատացել եմ, որ Աստված բժշկող Տեր է, սակայն երբ ինքս էի հայտնվում ծանր իրավիճակներում, միշտ հուսահատվում էի։ Այս գրառումները իմ մոտեցումը դժվարություններին։ Այժմ ես ցանկացած իրավիճակում այլևս չեմ հուսահատվում, այլ Տիրոջ ձեռքը բռնած առաջ եմ շարժվում։ Իմ այս ներքին փոփոխության հետ մեկտեղ ուզում եմ վկայել նաև որոշակի բժշկության մասին։ Նախկինում ինչ-ինչ առողջական խնդիրների պատճառով մշտապես ունեի բարձր ճնշման հետ կապված խնդիրներ։ Այժմ Տերը բժշկել է ինձ, և ճնշման հետ կապված խնդիրներն ի սպառ անհետացել են։ Անչափ ուրախ եմ և երջանիկ և հավատում եմ, որ դեռ շատ հրաշքների եմ ականատես լինելու, որոնք Աստված անելու է իմ կյանքում և իմ շրջապատում» (Անի, Հայաստան)։

Սիրելի բարեկամ, ես կիսվում եմ այս վկայություններով նախ և առաջ Աստծուն փառավորելու համար, բայց նաև՝ քեզ և մյուս ընթերցողներին քաջալերելու նպատակով։ Գուցե քո ընտանիքը կամ ընկերները դժվար իրավիճակով են անցնում, որի մասին չեն ցանկանում բարձրաձայնել:Գուցե նրանք դեռ չգիտեն, թե որքա՜ն է Աստված սիրում իրենց կամ թե որքա՜ն արժեքավոր է նրանց կյանքն Աստծո աչքերում:

Իսկ ի՞նչ կլինի, եթե դու այսօր սիրո մի զորավոր քայլ կատարես նրանց հանդեպ: Շատ գործնական առաջարկ ունեմ քեզ համար։ Ընտրի՛ր մեկին քո շրջապատից, ում այսօր կքաջալերես։ Ուղարկ՛ր նրան գնահատանքի կամ քաջալերանքի մի հաղորդագրություն (տեքստային նամակի, էլ․ փոստի,Viber-ի, WhatsApp-ի, Messenger-ի միջոցով կամ ինչպես քեզ է հարմար):

Օրինակ, կարող ես գրել, . «Ուզում եմ իմանաս, որ դու շա՜տ մեծ արժեք ունես Տեր Հիսուսի աչքերում: Քո կյանքը թանկ է ու անգին է Նրա համար։ Դու ոչ միայն Տեր Հիսուսի համար ես թանկ մեկը, այլև ինձ համար։ Պարզապես ուզում եմ իմանաս, որ գնահատում եմ քո ներկայությունն իմ կյանքում: Շնորհակալ եմ որ դու կա՛ս։ Դու Աստծո հրաշքն ես»:

Երբեմն, ընդամենը մի քանի բառը բավարար է շատ բան փոխելու համար։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, գնա՛ և սեր տարածիր այսօր։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: