Սիրելի բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ «քրիստոնյա» բառն առաջացել է հունարեն քրիստիանոս բառից, որ նշանակում է «փոքրիկ Քրիստոս»։ Եվ գիտե՞ս արդյոք, որ քրիստոնյա բառի սկզբնական կիրառությունը հիմնականում Տեր Հիսուսի աշակերտներին մեղադրողների կողմից էր օգտագործվում և օգտագործվում էր որպես վիրավորանք: «Տեսե՛ք, տեսե՜ք, ահա փոքրիկ Քրիստոսները»,- ամենայն հավանականությամբ, հենց այսպես էին մարդիկ ծաղրում Քրիստոսի աշակերտներին։ Այսպիսով, այն ինչը ծաղրի ու վիրավորանքի բառ էր օրհնության անվանում դրաձավ միլիարդավոր մարդկանց։
Աստվածաշնչում գրված է. «․․․Նրանք մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցում և բավականաչափ մարդկանց ուսուցանում։ Աշակերտներն առաջին անգամ Անտիոքում «քրիստոնյա» անվանվեցին» (Գործք Առաքելոց 11.26):
Սակայն ինչո՞ւ էին «Քրիստոնեական ճանապարհի» հակառակորդները աշակերտներին անվանում «Քրիստոնյաներ» կամ «Փոքրիկ Քրիստոսներ»։ Այս հավատացյալների կենսակերպն այնքա՜ն մաքուր էր և նման իրենց Փրկչի օրինակին, որ հենց այս անունը տրվեց նրանց։ Քանի որ Տեր Հիսուսը ուսուցանածները նրանք անմիջապես կիրառում էին իրենց կյանքերում, քրիստոնյաները ամբողջապես իրագործեցին այն առաքելությանը, որն իրենց էր հանձնարարված (ինչպես և մեզ է հանձնարարված այսօր)։ Այդ առաքելությունը Տեր Հիսուսին մարդկանց ներկայացնելն էր և մյուսներին Նրա հետ մտերմության ուղին ցույց տալը։
Այսպիսով, ի՞նչ է մեզ հարկավոր Տեր Հիսուսին մեր կյանքերում արտացոլելու համար։ Մեզ շրջապատող մարդկանց աստվածաշնչյան հնարավորինս դիպուկ համարներով քարկոծելու փոխարեն, մենք ավելի նրբանկատ պետք է լինենք և, աստվածաշնչյան սկզբունքները մեր կյանքում կիրառելով, նրանց համար կենդանի օրինակ ու վկայություն դառնանք, թե ինչպես է հնարավոր մոտենալ ու մտերմանալ Տեր Հիսուսի հետ։ Որքան լավ ճանաչենք Նրան և մտերմանանք մեր Տիրոջ հետ, այնքան ավելի շատ ու ավելի հստակ Նրա բնավորությունը կարտացոլվի մեր կյանքերում։
Երեկ մենք ուսումնասիրեցինք Տեր Հիսուսի բնույթը նկարագրող որոշ հատկանիշներ։ (Տե՛ս Ա Կորնթացիս 13․4-8 հատվածը)։
Հետագայում դու կարող ես ավելի խորը գնալ այս ուսումնասիրության մեջ, եթե նման ցանկություն ունես, բայց հիմա ուզում եմ անդրադառնալ մի քանի կարևոր որակների.
• Տեր Հիսուսը հնազանդ էր երկնային Հորը. Նա պատրաստ էր թողնելու ամեն բան հանուն Իր Հոր կամքը կատարելու, որովհետև Նրա համար Աստծո կամքը կատարելը գերակայություն էր։
• Տեր Հիսուսը կարեկից էր. Նա հաղորդակցվում էր մեղավոր մարդկանց հետ և գիտեր, թե ինչպես հասներ Իր կարիքն ունեցող մարդկանց սրտերին՝ իմաստությամբ շրջանցելով մարդկանց բոլոր քննադատությունները։
• Տեր Հիսուսը խոնարհ էր. Նա Երկնքի Արքայության Թագավորն է, բայց դարձավ բոլորի ծառան։
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, այսօրվա իմ աղոթքն է, որ դու որոշում կայացնես շարունակաբար ճանաչելու Տեր Հիսուսին ավելի ու ավելի։ Ես Աստծուց խնդրում եմ, որ դու կանգնես Նրա հետ մտերմության տանող ճանապարհի վրա և այդ մտերմության արդյունքը լինի այն, որ ամեն օր ավելի ու ավելի նմանվես Տեր Հիսուսին։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը