October-12

Գլխավոր | Հրաշքներ | Բոլոր գանձերից ամենաթանկը Աստծո Խոսքն է

Բոլոր գանձերից ամենաթանկը Աստծո Խոսքն է

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ է, որ մենք դառնում ենք Աստծո զավակներ: Այդ կենարար հավատքը ծնվում է միայն և միմիայն Աստծո Խոսքից։ Աստվածաշնչի հանդեպ հավատքն ու Աստծո կամքի հանդեպ հնազանդությունն են մեզ համար հասանելի դարձնում Տեր Աստծու բոլոր խոստումները, որոնք գրված են Աստվածաշնչում։ Աստծո Խոսքը և դրանում տեղ գտած պատվիրաններն ու խոստումները ամենամեծ գանձն են, որը հնարավոր է պատկերացնել։ 

«Դրա համար էլ ոսկուց և ազնիվ ոսկուց ավելի ես Քո պատվիրաններն եմ սիրում» (Սաղմոս 119.127

Այո՛, Աստվածաշունչն ամենաթանկ գանձն է, որ Աստված պարգևել է մարդկությանը։ Այն գրվել է Աստծո Սուրբ Հոգով։ Իսկ Սուրբ Հոգին ուղարկվել է Երկնքից, որպեսզի  մխիթարի  և սովորեցնի այն ամենը, ինչը փոխանցվել է Քրիստոսի աշակերտներին (տե՛ս Հովհաննես 14.26 խոսքը)։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, շատ հավանական է, որ քեզ չի բավականացնում ժամանակը կամ չի ձգում Աստվածաշունչը ընթերցելը կամ ընթերցածի շուրջ խորհրդածելը: Կամ գուցե հավատացել ես այն տարածված ստին, թե Աստվածաշունչը բարդ գիրք է, և ոչ ոք չի կարող այն հասկանալ, և չես էլ պատրաստվում ընթերցել այն ու փորձել հասկանալ Աստծո Սուրբ Հոգու օգնությամբ: Շատ կուզեմ, որ սխալված լինեմ քո պարագայի մասին իմ այս մտորումներում։ Բայց եթե իմ ասածներից գոնե մեկը ճշմարիտ է քո պարագայում, ապա խնդրում եմ թույլ տաս, որ մի քանի կարևորագույն ճշմարտություն քեզ փոխանցեմ Երկնքից մեզ տրված այս ամենաթանկ պարգևի մասին։

Աստծո Խոսքը․․.

  • Իշխանություն է տալիս քեզ Աստծու զավակ դառնալու, երբ ընդունում ես Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա ուսուցանած խոսքը (Հովհաննես 1․12
  • Երկարացնում է քո կյանքի տարիները, եթե լսում ես երկնային Հոր խոսքերը և կիրառում դրանք քո կյանքում (Առակաց 4.10
  • Լցնում է քեզ իմաստությամբ և գիտելիքով, երբ ուշադրությամբ ունկնդրում ես այն (Առակաց 2.6
  • Քեզ բերում է ապրելու ուրախություն, երբ քո հաճույքը գտնում ես Աստծո Խոսքի մեջ և հրաժարվում ես չար մարդկանց խորհուրդներից (Սաղմոս 1.1-3
  • Պահում է քեզ խաղաղության մեջ, երբ հետևում ես Աստծո Խոսքի ուղղորդած կատարյալ ճանապարհին (Սաղմոս 18.30
  • Թարմացնում է քեզ և հնարավորություն է տալիս բարձրացնել գլուխդ Աստծո հետ քո ընթացքի մեջ (Սաղմոս 110.7)։       
  • Քեզ շնորհում է հոգևոր պատերազմի համար անհրաժեշտ արդյունավետ զենքերով, որպեսզի կարողանաս խափանել սատանայի բոլոր հնարքները և հաղթես բոլոր չար ուժերին (Եփեսացիս 6.10-18

Ես քաջալերում եմ քեզ պահել Աստծո Խոսքը քո սրտի մոտ որպես մի թանկարժեք գանձ: Այն քո կյանքի լեցունության բանալին է՝ լի Տեր Աստծո ներկայությամբ և զորությամբ: Այն հավասարակշռված, առողջ և լիառատ կյանքի աղբյուրն է: Այն մի գետ է, որը երբե՛ք չի ցամաքում։ Հոգևոր սնունդ է, որն ամրացնում է քո հոգին:

Ե՛կ աղոթենք միասին, որպեսզի Աստծո Խոսքն օր օրի ավելի ու ավելի թանկ արժեք ստանա քո աչքերում. «Ամենակարող Տե՛ր, շնորհակալ եմ Քեզ Քո Խոսքի համար, այդ թանկարժեք պարգևի համար, որ շնորհել ես ինձ: Շնորհակալ եմ Քո Խոսքերի համար, որոնք բուժում են իմ բոլոր վերքերը, առաջնորդում են իմ քայլերը, ազատում և մխիթարում են ինձ: Բացի՛ր իմ միտքը, Տե՛ր, Քո Խոսքի միջոցով Քեզնից խրատ, ուսուցում և խորհուրդներ ընդունելու համար: Օգնի՛ր ինձ, որ ո՛չ միայն Քո Խոսքը ընթերցել սովորեմ, ոչ միայն Քո Խոսքի մեջ բացահայտած գանձերի շուրջ մտորելու մեջ հմտանամ, այլև քաջություն և կամք ունենամ իմ բացահայտած ճշմարտությունները իմ կյանքում գործնականում կիրառելու համար։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: