June 9

Գլխավոր | Հրաշքներ | Բացարձակ ու կատարյալ խոնարհությունը

Բացարձակ ու կատարյալ խոնարհությունը

Սիրելի բարեկամ, հավանաբար ծանոթ ես Զաքեոսի պատմությունը։ Նրան բոլորն էին ատում, քանի որ, լինելով հրեա, հռոմեական իշխանության հարկահավաքններից մեկն էր, և ոչ միայն հարկեր էր հավաքում իր հայրենակիցներից, այլև գողանում նրանցից, զրկում իր եղբայրներին ու հարստանում նրանց հարստահարելու հաշվին։ 

Եկե՛ք տեսնենք, թե ինչ է անում Տեր Հիսուսը, երբ առաջին անգամ հանդիպում է նրան. «Երբ այդ տեղը եկավ, Հիսուսը վեր նայեց ու նրան ասաց. «Զաքեո՛ս, շտապի՛ր, իջի՛ր, որովհետև այսօր պետք է քո տանը մնամ» (Ղուկաս 19:5

Այս իրադարձությունը անհավատալիորեն զարմանահրաշ մի բան էր, քանի որ այն բացահայտում էր Հոր սիրո մեծությունը ոչ միայն Զաքեոսի, այլև մեզնից յուրաքանչյուրի հանդեպ: Աստված, Իր զարմանալի սիրուց դրդված, Երկնքից նայեց մարդկությանը և ուղարկեց Իր միածին Որդուն, որպեսզի մեզ փրկի ու Իր համար ժողովուրդ դարձնի:
Այնուամենայնիվ, այս փափագը, որն Աստված ունի մարդկության հանդեպ, այլ հարթությամբ է մուտք գործում, երբ մենք ականատես ենք լինում Տեր Հիսուսի՝ Աստծո Որդու, վերաբերմունքին ու խոսքերին ուղղված բոլորից ատելի Զաքեոսին:

Այն, որ Աստված Երկնքից հոգում է մեզ է համար, դա արդեն իսկ սիրո մեծ դրսևորում է։ Սակայն այն, որ Տեր Հիսուսը խոնարհեցրեց Իրեն այնքան, որ ստիպեց Իր ուշադրությունը կենտրոնացնել Զաքեոսի նման մերժված ու ատելի մեկի վրա, սա իսկապես երկնային ողորմություն էր։

Երբեմն ես և դու նույնպես բարձրանում ենք մեր հպարտության ծառը։ Մենք բնակվում ենք այդտեղ՝ բազմած մեր ձեռքբերումների ու նվաճումների գահին (որոնց երբեմն չենք հասել արդար ուղիներով, ինչպես Զաքեոսի պարագայում էր):

Այնուամենայնիվ, Տեր Հիսուսը, Ով սիրում է մեզ անսահման մեծ սիրով, չի ամաչում Իր հայացքը բարձրացնել դեպի մեզ և ամենախորը գորովանքով ասել. «Շտապի՛ր և իջի՛ր, քանի որ այսօր ես պետք է մնամ քո տանը»:

Տեր Հիսուսը դեպի մեզ Իր առաջին քայլը կատարում է՝ կանչելով մեզ: Սակայն Նրա հետ մտերմության երկրորդ քայլը պետք է հենց մենք անենք՝ իջնելով մեր հպարտության ծառից և թույլ տալով, որ Տերը գա մեզ մոտ և մնա մեր մեջ:

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, կուզե՞ս աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով և հրավիրել Տեր Հիսուսին քո կյանք, եթե մինչ օրս դեռ չես արել այդ․ «Տե՛ր, շնորհակալ եմ Քո անսահման սիրո համար: Ես այսօր բացում եմ իմ սրտի և կյանքի դուռը Քո առջև: Խնդրում եմ՝ օգնիր ինձ ապրել այնպիսի կյանքով, որը հաճելի կլինի Քեզ և կուրախացնի Քո սիրտը։ Ես իմ ողջ էությամբ փափագում եմ Քեզ հետ անձնական հարաբերություններ ունենալուն։ Շնորհակալ եմ, Տե՛ր Հիսուս, որ այսօր Քո խոնարհությամբ հպվեցիր ինձ։ Աղոթում եմ Քո սուրբ անունով։ Ամե՛ն»:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: