• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 24 մյս 2021 թ.

Բարության անհաղթահարելի ուժը…

Հրապարակման ամսաթիվ 24 մյս 2021 թ.

Ուզու՞մ եք մյուսների հանդեպ լինել բարի, բարյացակամ ու առատաձեռն։ Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես անել դա:

Եկեք մի փոքր անդրադարձ կատարենք բառի ստուգաբանությանը: Բարյացակամություն բառը երկու արմատ ունի՝ բարի և կամենալ: Բարյացակամությունը մյուսների հանդեպ կամավոր կերպով բարին գործելու փափագն է, բարին գործելու կամքը, ուրիշներին օրհնելն ու քաջալերելը: 

Արտասահմանում ապրող մի հովիվ մի անգամ պատմում էր, որ որոշ հավատացյալներ ցանկություն են ունեցել նամակ գրել ոստիկաններին ու ասել, որ շնորհակալ են նրանց, իրենց արած գործի համար և որ երախտապարտ են նրանց: Դա բավականին շատ էր հուզել ոստիկանապետին: Նա չէր հասկացել ոստիկանների հանդեպ սիրո այս դրսևորումը և ասել էր. «Մեզ ամեն օր անպատվում են: Երբեք չենք հանդիպել մեզ քաջալերող մարդկանց` հատկապես մեր գործունեության հետ կապված հարցերում»:

Աստվածաշնչում` Եփեսացիս 5․9 խոսքում կարդում ենք.

«․․․որովհետև Հոգու պտուղը ամեն բարության, արդարության և ճշմարտության մեջ է»:

Բարի գործերը խոսուն են, իրավիճակ են փոխում: Դա մի բան է, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է անել: Սիրելի Ընկեր, դու կանչված ես օրհնության անոթ լինելու համար: Մի՛ վարանիր օգտվել առիթից և առանձնահատուկ  բարի գործեր գործել այսօր: 

 Ի՞նչ կարող ես դու այսօր անել.

· Հպվել մարդկանց սրտերին այնպես, ինչպես Աստված է դա անում՝ սիրով ու հարգանքով։

· Խոսել այնպես, ինչպես Աստված է խոսում՝ պարզ ու զորեղ։

· Քայլել քո ընթացքն այնպես, ինչպես Աստված է քայլում՝ ուժեղ և վստահ։

· Սիրել դիմացինիդ այնպես, ինչպես Աստված է սիրում՝ առանց պայմանների ու սահմանների։

Արդյո՞ք նման խոնարհությունն ունենալը հնարավոր է: Անկասկած` այո՛: Սակայն միմիայն Սուրբ Հոգու օգնությամբ: Նա լցնում է քեզ, ուղղորդում, խոսում է քեզ հետ և տանում է այն ուղղությամբ, որի կարիքը ունես: 

Եվ հենց սա՛ է աստվածային լեցունությունը՝ երբ մենք ուրիշների հանդեպ բարին ենք գործում, մենք մտնում ենք մեր իրական առաքելության մեջ:

Ե՛կ միասին ցնծանք այսօր՝ հիշելով, թե որքա՜ն բարի է եղել Տերը մեր հանդեպ, և մենք էլ բարի ու ներող, օգնուղ ու կարեկից լինենք մեզ այսօր հանդիպած բարի ու ոչ այնքան բարի մարդկանց հանդեպ։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես