20210416195052_2021-04-28

Գլխավոր | Հրաշքներ | Բառեր, որ սեր են փոխանցում…

Բառեր, որ սեր են փոխանցում…

Առակաց գիրքը լի է մեր առօրյա կյանքին վերաբերող հրաշալի խորհուրդներով՝ թե՛ մեր փոխհարաբերությունների, կենսակերպի և թե՛այն որոշումների մասին, որոնք կայացնում ենք…

Առակաց 15-րդ գլուխը հրաշալի գաղտնիքներ է բացահայտում այն մասին, թե ինչպես վարվենք բարկության տանող այն իրավիճակների պարագայում, որոնց բախվում ենք մեր առօրյա կյանքում։ Այդ գլխում է գրված հետևյալ խորհուրդը. «Մեղմ պատասխանը ցասումը հանգստացնում է, իսկ նախատական խոսքը գրգռում է բարկությունը» (Առակաց‬ ‭15․1‬)։

Սիրելի բարեկամ, Աստծո օգնությամբ դու կարո՛ղ ես մեղմ ու նրբանկատ պատասխան տալ քեզ ցավեցնող խոսքերին։ Բարկությանը գլուխ բարձրացնելու հնարավորություն ընձեռելու փոխարեն, դու կարող ես աղոթքով գնալ Տիրոջ մոտ և Նրանից խնդրել, որպեսզի քեզ զորություն տա և օժտի ճիշտ բառեր ասելու իմաստությամբ։

Մեկ այլ բանալի ենք տեսնում Հակոբոս 1․19-20 հատվածում, որտեղ ասվում է. «Իմացե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ. որովհետև մարդու բարկությունն Աստծու արդարությունը չի կատարում»։

Եթե հավատքով ընդունես այս խոսքերը քո սրտում, ապա ոչ միայն ավելի կարգապահ կդառնաս քո ինքնատիրապետման առումով և ավելի դյուրին կերպով կկառավարես զգացմունքներդ (այլ ոչ թե դրանք կկառավարեն քեզ), այլև տվյալ մարդու հետ հարաբերության մեջ իրական խաղաղության կհասնես։ Այո՛, Աստված կարող է օգտագործել քեզ, որպեսզի խաղաղություն բերի այնպիսի իրավիճակներում, որտեղ քո բնական արձագանքը պետք է բարկության դրսևորումը լիներ։

Այսօր և այսուհետ հորդորում եմ քեզ լինել դանդաղ քո խոսքերի մեջ։ Մի՛ շտապիր ասել այն, ինչը զգում ես ներսումդ։ Դա անկեղծության դրսևորում չէ։ Երբեմն առանց սիրո ասված ճշմարտությունը բժշկելու փոխարեն խոցոտում է դիմացինին։ Երբեմն մենք ասում ենք խոսքեր, որոնց համար հետագայում ափսոսում ենք, թեև այդ պահին դրանց համար ամեն արդարացումները պատրաստ ունենում ենք։ Թո՛ղ մեր շուրթերից դուրս եկած ցանկացած խոսք պարուրված լինի բարությամբ, քացրությամբ և արտաբերելիս իրավիճակը տանի դեպի խաղաղության, այլ ոչ թե դեպի լարվածության։

Աստծո համար սիրելի ու թանկ զավակ, մարդու շուրթերը բխում են նրա սրտի պարունակությունը։ Այսօր մաղթում եմ քեզ, որ քո խոսքերը քո շրջապատի մարդկանց միայն սեր և խաղաղություն փոխանցեն։ Քո խոսքերով մեղմի՛ր մարդկանց բարկությունը։ Դարձի՛ր Աստծո սիրո դեսպանը։ Թո՛ղ քո խոսքերն այսօր ինչ-որ մեկի հոգու բժշկություն միջոց դառնան Աստծո ձեռքերում։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: