August 9

Գլխավոր | Հրաշքներ | Արդյոք ստիպվա՞ծ ես ապրել հիասթափություններով լի կյանքով ?

Արդյոք ստիպվա՞ծ ես ապրել հիասթափություններով լի կյանքով ?

Սիրելի բարեկամ, վերջերս կարդացի մի աղջկա մասին, ով կորցրել էր իր երկվորյակ քրոջը, և ցավը, արցունքներն ու ողբերգական բաժանումը նրան հասցրել էին հուսահատությամբ ու հիասթափություններով լի կյանքի մեջ խորտակվելու ու կործանվելու եզրին։ Բայց Աստված օգնել էր նրան գիտակցելու, որ թեև իր սիրելի քույրն այլևս իր հետ չէր, սակայն Ինքը՝ մեր Տերն ու Մխիթարիչը, միշտ իր կողքին էր։ Տեր Հիսուսը նրա մեջ համոզում էր դրել, որ արժեր շարունակել ապրել․․․  

Գուցե դու նույնպե՞ս այսպիսի զգացողություններ ես ունենում։ Այո՛, երբեմն կյանքը չափազանց բարդ է լինում։ Փորձությունները ցավոտ են լինում ու ասես ցամաքեցնում են մեր մեջ ապրելու ամեն ցանկություն։ Եվ մենք այդ պահերին կարող ենք տրվել հետ նայելու, անցյալի մեջ մեր սխալները կամ սփոփանքը փնտրելու և ներկայից հիասթափված ապրելու վտանգին։ Իսկ ապագան այդ ժամանակ միայն մի գորշ ու մռայլ հեռանկար է թվում․․․   

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, երբեմն իսկապես կարող են լրջագույն պատճառներ լինել հիասթափությունների համար, սակայն կարծում եմ, որ չկա որևէ պատճառ հիասթափված մնալու և կյանքը նման դժգույն ու անիմաստ կերպով ապրելու համար։  

Գուցե դու ասես․ «Բայց եղբայր․․․, ասելը միշտ հեշտ է, անելն է դժվար։ Ես իսկապես խորը փաստարկներ ու հիմնավոր պատճառներ ունեմ այս հիասթափությունը ապրելու համար։ Դու չես էլ կարող պատկերացնել, թե ինչով եմ անցնում»։ 

Այո, բացարձակապես ճշմարիտ է, որ ես չեմ կարող զգալ այն, ինչ դու ես զգում, կամ այն աղջիկը, ով իր երկվորյակ քրոջն էր կորցրել։ Բայց, այնուամենայնիվ․․․ եթե անգամ կան հիմնավոր պատճառներ կյանքից հիասթափվելու համար, ապա վստահաբար չկա որևէ հիմնավոր պատճառ այդ ծանր հիասթափությունից չազատվելու համար։ Իմ կարծիքով, հիասթափությունը ծուղակ է դառնում մեզ համար։ Այն բանտ է, տառապանքի վայր։ Եվ ո՛չ դու, ո՛չ ես դրա համար չէ, որ ստեղծվել ենք։ Կարևոր է, որպեսզի մենք սովորենք տարբերել ցավն ու հիասթափությունը։ 

Հիասթափությունը սնելը և դրանից կառչելը հակառակ է այն ամենին, ինչ Աստված իրապես նախատեսել է մեզ համար։ Նրա կամքն է, որպեսզի մենք լինենք կապանքներից ազատ, մխիթարություն ընդունենք և ազատվենք մեր հոգսերից ու մեզ ճնշող ծանրություններից։ Սա է պատճառը, որ երբ ինչ-որ բան ճնշում է սիրտս իր ծանրությամբ, ես այն Տիրոջն եմ հանձնում, քանի որ ոչինչ չեմ կարող անել առանց Նրա օգնության։ Երբեմն իսկապես չեմ կարողանում միայնակ հաղթահարել իմ կյանք այցելած հիասթափությունները։ Այդ ժամանակ ես դիմում եմ Աստծուն։ Եվ այսօր հորդորում եմ քեզ, որ դու էլ այդպես վարվես․․․  

Աստծո Խոսքն ասում է․ «․․․ որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ» (Բ Կորնթացիս 12․10)։ 

Մի զարմանահրաշ ճշմարտություն կա՝ Տեր Հիսուսի հետ դու զորանում ես այն ժամանակ, երբ տկար ես։ Աստծո առաջ քո տկարությունը խոստովանելով՝ Նրան ես տալիս քո կյանքում գործելու հնարավորությունը։ Նա կազատի քեզ հիասթափությունից և դրա բացասական ու կործանարար հետևանքներից։ Այո՛, Աստված ուզում է քո ուսերից վերցնել հոգսերիդ ծանրությունը և ազատել քեզ անձդ ճնշող ամեն խավար մտքերից, ինչպես դա արել է իմ դեպքում, երվորյակ քրոջը կորցրած այն աղջկա դեպքում և հազարավոր այլ մարդկանց պարագայում, ովքեր սովորել են իրենց հոգսերը Աստծուն հանձնելու կարևորագույն հմտությունը։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: