October-21

Գլխավոր | Հրաշքներ | Արդյոք միշտ անու՞մ ես այն, ինչ Աստված է ասում, որ անես

Արդյոք միշտ անու՞մ ես այն, ինչ Աստված է ասում, որ անես

Սիրելի՛ բարեկամ, այսօր շարունակում ենք ճամփորդությունը, որը մեզ կառաջնորդի դեպի ամբողջական վերականգնում: Ես չգիտեմ, թե ի՞նչն է քեզ անհանգստացնում, բայց աղոթում եմ, որպեսզի Աստծո Սուրբ Հոգին օգտագործի այս ուղերձները քո սրտի հետ խոսելու և քո կյանքում առկա վերքերն Իր Խոսքի ու զորության միջոցով բժշկելու համար։

Երբեմն մենք հիասթափվում և հուսահատվում ենք, երբ մեր աղոթքները մնում են անպատասխան: Երբ մենք աղաղակում ենք առ Աստված և ոչինչ չենք ստանում ի պատասխան, մենք ասես թևաթափ ենք լինում և ընկնում անհուսության մեջ։

Ղուկասի ավետարանում կարդում ենք Տեր Հիսուսի հետևյալ խոսքերը․ «Եվ ինչո՞ւ եք ինձ “Տե՛ր, Տե՛ր” կանչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ» (Ղուկաս 6.46

Սուրբ Գիրքը սովորեցնում է մեզ, որ Տեր Հիսուսի ասածները չանել, նշանակում է` ապրել անհնազանդության մեջ։ Աստվածաշունչը ևս մեկ կարևոր ճշմարտություն է բացահայտում, որը շատերի ականջին կարող է չափազանց կոպիտ հնչել։ Սակայն, կարծում եմ, կարևորը ճշմարտությունը լսելուց հետո մեր զգացմունքային արձագանքը չէ, այլ այդ ճշմարտությունն ընդունելու կամ մերժելու որոշումը։ 

Աստվածաշունչն ասում է․ «Ով իր ականջը հեռացնում է օրենք լսելուց, նրա աղոթքն անգամ զզվելի է» (Առակաց 28.9

Սա նշանակում է, որ քո անհնազանդությունը Տեր Հիսուսի ասածներին` մի պատնեշ է, որն արգելք է քո աղոթքների համար։ Նույնիսկ , եթե դու շարունակես աղոթել, աղոթքդ ավելի ջերմեռանդ դարձնես կամ ավելի զորավոր բառերով ու ծոմապահությամբ ուղեկցես աղոթքներդ, միևնույնն է, եթե քո կյանքում կա գիտակցված մեղք և հստակ անհնազանդություն Աստծո Խոսքին, որից չես ուզում հրաժարվել, չես պատրաստվում խոստովանել ու ապաշխարել, ապա քո աղոթքներն՝ ուղղված Տեր Աստծուն, ոչ միայն կմնան չպատասխանված, այլև տհաճ են և անընդունելի Նրա համար։ 

Ահա, թե ինչու եմ ուզում քաջալերել քեզ, որ ապաշխարես քո սխալ ընթացքից, նվիրվես Աստծո կամքը ճանաչելու գործին և սկսես քայլել Աստծո Խոսքին հնազանդության մեջ: Իհարկե, այս աշխարհում ոչ ոք չի կարող անսխալական լինել, ապրել կատարյալ սրբության մեջ և ոչ մի թերություն չունենալ։ Դա անհնարին է, քանի դեռ մենք ապրում ենք այս մարդկային մարմնի մեջ։ Սակայն Տեր Հիսուսի ակնկալած հնազանդությունը անսխալականությունը չէ, այլ Իր Խոսքին հնազանդվելու փափագն ու ապաշխարության պատրաստ խոնարհությունը։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հիշի՛ր, որ

  • Հրաշալի օրհնություններ ու երանություն է սպասվում նրանց, ովքեր հնազանդվում են Աստծուն (Ղուկաս 11.28
  • Աստված քո հնազանդությունը ավելի է նախընտրում քո բոլոր զոհաբերություններից (Ա Թագավորաց 15.22
  • Երբե՛ք չհաշտվես կիսատ հնազանդության հետ: Մասնակի հնազանդությունը նման է ընդհանրապես չհնազանդվելուն։ Դու պետք է դրական իմաստով համառ լինես հնազանդության մեջ, և Աստված քեզ օրհնություն և շնորհ կտա քո փափագած կյանքն ապրելու համար։ Դու կթագավորես Նրա հետ (Բ Տիմոթեոս 2.12-13

Որքան ավելի շատ հնազանդություն դրսևորես, այնքան ավելի շատ կզգաս այն փառավոր ազատությունը, որը քեզ պարգևում է Տեր Հիսուս Քրիստոսը:

Ես հրավիրում եմ քեզ՝ հետամուտ լինել քո բժշկման և վերականգնման ընթացքին՝ որոշում կայացնելով հնազանդվելու Տեր Հիսուսի ասածներին։ Խորհուրդ եմ տալիս նաև աղոթքի մեջ խնդրել Նրան, որ ցույց տա քեզ քո կյանքի այն ոլորտներն ու քո բնավորության այն գծերը, որտեղ առկա են Աստծո Խոսքին անհնազանդության դրսևորումներ։ Աղոթի՛ր Տիրոջը և Նրանից քաջություն ու իմաստություն խնդրի՛ր, որպեսզի հավատարմորեն կատարես դեպի հնազանդություն տանող բոլոր անհրաժեշտ քայլերը և ընդունես ամբողջական վերականգնման ու բժշկության համար անհրաժեշտ Տիրոջ գերբնական միջամտությունը: 

Աղոթում եմ քո ամբողջական բժշկության ու վերականգնման համար։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: