July 27

Գլխավոր | Հրաշքներ | Արդյոք Աստծո խոստումներն ունե՞ն պիտանելիության ժամկետ

Արդյոք Աստծո խոստումներն ունե՞ն պիտանելիության ժամկետ

Սիրելի բարեկամ, ինչպես միասին տեսանք նախորդ գրառումներում, Աստծո խոստումները հասանելի են բոլորին, բայց դրանք նաև հասանելի են միշտ… և դա այսպես է լինելու, քանի դեռ մեր փառահեղ Փրկիչ Տեր Հիսուսը չի վերադարձել։ Այո՛, Աստծո խոստումները երբե՛ք չեն կորցնում իրենց պիտանելիության ժամկետը։ 

Նկատե՞լ ես, որ Աստծո խոստումները գործում էին Տեր Հիսուսի ժամանակներում, առաջին քրիստոնյաների համար, ինչպես նաև նրանց սերունդների և բոլոր այն մարդկանց համար, ովքեր կանգելու էին հավատքի ճանապարհի վրա։ Սա հենց այն է, ինչի մասին Պետրոս  առաքյալն է խոսում Գործք Առաքելոց 2.39 խոսքում. «Որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է»։”

Ի՞նչ խոստման մասին է այստեղ խոսքը։ Սա մեղքերի թողության մասին խոստումն է բայց նաև Սուրբ Հոգու պարգևն ընդունելու խոստմանն է վերաբերում։

«Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի, և դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք» (‭‭Գործք‬ ‭2․38)։‬ ‭

Աստված ոչ միայն ներում է քո մեղքերը, այլև  խոստանում է պարգևել քեզ Իր Սուրբ Հոգին՝ Մխիթարիչը, Ով «հավիտյան կլինի քեզ հետ» (Հովհաննես 14.16)։  

Մի՛ զրկիր ինքդ քեզ այսպիսի զորավոր խոստման ժառանգորդը դառնալուց… Հենց այսօր հավատքով ընդունի՛ր այն։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, խնդրի՛ր, որ հենց այսօր Աստված լցնի քեզ Իր Սուրբ Հոգով… Սա է իմ աղոթքը քեզ համար, Տեր Հիսուսի անունով։ Խնդրիր Աստծուն, հավատա Նրա խոստմանը և եղի՛ր օրհնված։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: