• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 28 հլս 2023 թ.

Իսկ ինչպիսի՞ խոստման կարիք ունես այսօր

Հրապարակման ամսաթիվ 28 հլս 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, մենք մոտենում ենք Աստծո խոստումների վերաբերյալ գրառումների շարքի ավարտին, և այս կարճ ճամփորդությունն ավարտելու համար իմ սրտին դրվել է կիսվել քեզ հետ մի քանի խոստումներով, որոնք Աստված գրել է Իր Խոսքում ինձ և քեզ համար։ 

Ինչի՞ կարիք ունես այսօր։ Ինչպիսին էլ որ լինի քո կարիքը, ես քաջալերում եմ քեզ՝ հավատալ այն խոստմանը, որը քեզ տրված է հենց քո կարիքի համար։ Չմոռանա՛ս քննել քո կյանքի տվյալ իրավիճակին համապատասխանող խոստման պայմանը։ Աղոթի՛ր։ Իմաստություն խնդրի՛ր Աստծու Սուրբ Հոգուց և ամեն ջանք արա՛ տվյալ խոստման պայմանին բավարարելու համար։ Դրանից հետո ամբողջ հոգով վստահի՛ր Աստծուն։ Նա կանգնած է Իր յուրաքանչյուր խոստման հետևում։ Ահա մի քանի խոստում Աստվածաշնչից. 

  • Իմաստությա՞ն կարիք ունես։ Խնդրի՛ր այն Աստծուց՝ Հակոբոս 1․5։

  • Աստծո օգնության կարիքն ունես քո ֆինանսներո՞ւմ։ Հիմնվի՛ր Փիլիպպեցիս 4․19 խոսքի վրա։

  • Ներմա՞ն կարիք ունես։ Ա Հովհաննես 1․9 խոսքը խոստանում է, որ դու կունենա՛ս այն, եթե խոստովանես ու ապաշխարես այդ մեղքից։

  • Ցանկանում ես ավելի խաղաղ և համբերատա՞ր լինել։ Գաղատացիների թղթի 5․22-23 հատվածը մեզ սովորեցնում է, թե ինչպես անել դա։

  • Բժշկությա՞ն կարիք ունես։ Աստված խոստանում է բժշկել քեզ։ Երեմիա 30․17։

  • Զգում ես, որ վտանգավոր իրավիճակո՞ւմ ես հայտնվել։ Աստված խոստանում է պաշտպանել քեզ. Սաղմոս 91․10։

  • Վախեր ունե՞ս։ Աստված կազատագրի՛ քեզ. ‭‭Սաղմոս‬ ‭34․4։

  • Քեզ մխիթարությո՞ւն է պետք. Հայտնություն 21․4 խոսքը քեզ քաջալերանք փոխանցող զորավոր խոստում է։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տերը խոստումներ տվող Աստված է… Խոստումներ կյանքի, խաղաղության և հաղթանակի։ «… Նա, ով խոստացավ, կարող է և կատարել» ‭‭(Հռոմեացիներիս‬ ‭4․21‬)։

 

Այսօր հրավիրում եմ քեզ՝ լսելու «Տեր Հիսուսի խոստումները» անվանումը կրող այս պատգամը՝https://youtu.be/fIpTzypH_fs

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես