• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 1 մրտ 2021 թ.

Արդյոք ամուր կպա՞ծ ես Տեր Հիսուսին Ընկեր!

Հրապարակման ամսաթիվ 1 մրտ 2021 թ.

Հովհաննեսի ավետարանի 15:5 խոսքում Տեր Հիսուսն ասում է․ «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով Ինձ հետ է միավորվում, իսկ Ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց Ինձ ոչինչ չեք կարող անել»։

 

Տեր Հիսուսի որթատունկ լինելը, նշանակում է, որ մեր կյանքում ամեն բան կախված է Նրանից: Ամենը, որ կարող է կյանք տալ ճյուղերին գալիս է որթատունկից: Ինչպես ճյուղը միայնակ ունակ չէ պտղաբերելու, նույն կերպ՝ հավատացյալը, եթե կենդանի կերպով կպած չէ Տեր Հիսուսին:

Տեր Հիսուսին կպած լինել նշանակում է.

· Քո մտքերը կենտրոնացած են Նրա վրա,

· Քո սիրտը բաց է Նրա ներկայության համար,

· Քո արարքներն ու վարքագիծը համապատասխան է Նրա կամքին։

Ճյուղը կյանք չի կարող ունենալ ինքնուրույն, երբ զատված է որթատունկից: Այն փայտի մի մահացած կտոր է դառնում, քանի որ իր կենսունակությունը ստանում է միայն որթատունկից։ Եվ միայն որթատունկին կպած ժամանակ է, որ ճյուղը կարող է պտղաբերել և խաղողի հյութալի ողկույզներ ունենալ իր վրա։ Քաղցր, հրաշալի ու գունագեղ պտուղներ, որոնք հետո կարող են դառնալ հյութ կամ գինի:

Աստվածաշունչն ասում է, որ Հիսուս Քրիստոսով մենք ունենք ամենն, ինչի կարիքն ունենում ենք: Մենք ապրում ենք, շարժվում ենք և կանք հենց Նրա շնորհիվ: Եվ Նրանով է, որ մենք ուժ ենք ստանում հզոր սխրանքներ ու անհավանական գործեր գործելու, ինչպես նաև Աստծո փառքի համար առատ պտուղ բերելու համար:

Ընկեր, իմացիր, որ առանց Նրա, դու ոչինչ չես կարող անել: Որպես ճյուղ քո բաժինը է պարզապես որթատունկին` Տեր Հիսուս Քրիստոսին ամուր կպած մնալն է:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես