March-3

Գլխավոր | Հրաշքներ | Արդյոք ամուր կպա՞ծ ես Տեր Հիսուսին

Արդյոք ամուր կպա՞ծ ես Տեր Հիսուսին

Սիրելի՛ բարեկամ, Հովհաննեսի ավետարանի 15․5 խոսքում Տեր Հիսուսն ասում է․ «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով Ինձ հետ է միավորվում, իսկ Ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց Ինձ ոչինչ չեք կարող անել»։

Տեր Հիսուսի որթատունկ լինելը, նշանակում է, որ մեր կյանքում ամեն բան կախված է Նրանից: Ամենը, որ կարող է կյանք տալ ճյուղերին գալիս է որթատունկից: Ինչպես ճյուղը միայնակ ունակ չէ պտղաբերելու, նույն կերպ՝ հավատացյալը, եթե կենդանի կերպով կպած չէ Տեր Հիսուսին:

Տեր Հիսուսին կպած լինել նշանակում է.

  • Քո մտքերը կենտրոնացած են Նրա վրա,
  • Քո սիրտը բաց է Նրա ներկայության համար,
  • Քո արարքներն ու վարքագիծը համապատասխան է Նրա կամքին։


Ճյուղը կյանք չի կարող ունենալ ինքնուրույն, երբ զատված է որթատունկից: Այն փայտի մի մահացած կտոր է դառնում, քանի որ իր կենսունակությունը ստանում է միայն որթատունկից։ Եվ միայն որթատունկին կպած ժամանակ է, որ ճյուղը կարող է պտղաբերել և խաղողի հյութալի ողկույզներ ունենալ իր վրա՝ քաղցր, հրաշալի ու գունագեղ պտուղներ:

Աստվածաշունչն ասում է, որ Հիսուս Քրիստոսով մենք ունենք ամենն, ինչի կարիքն ունենում ենք: Մենք ապրում ենք, շարժվում ենք և կանք հենց Նրա շնորհիվ: Եվ Նրանով է, որ մենք ուժ ենք ստանում մեր կյանքերն ու բնավորությունը փոխելու, Նրա նվիրյալ աշակերտները դառնալու և հզոր սխրանքներ ու անհավանական գործեր գործելու, ինչպես նաև Աստծո փառքի համար առատ պտուղ բերելու համար:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իմացիր, որ առանց Նրա, դու ոչինչ չես կարող անել: Որպես ճյուղ քո բաժինը պարզապես որթատունկին` Տեր Հիսուս Քրիստոսին ամուր կպած մնալն է:

Հորդորում եմ քեզ այսօր քննելու քո կյանքն ու հոգևոր ընթացքդ։ Գուցե երկար տարիներ է հավատքի մեջ ես կամ գուցե քեզ Աստծուց շատ հեռու ես զգում։ Կարևորը ո՛չ քո հոգևոր տարիների թիվն է, ո՛չ էլ այն, թե ինչպիսի հեղինակություն ունես մարդկանց մոտ։ Կարևորը Տեր Աստծու կարծիքն է քո մասին։ 

Տերն ուզում է, որ դու քո սրտում խաղաղություն ունենաս։ Տերն ուզում է, որ դու քո ներսում ուրախություն ունենաս։ Տերն ուզում է, որ դու ապրես արդարության կյանքով։ Եվ եթե այս երեքից գոնե մեկը բացակայում է քո կյանքում, ապա պետք է քննես Քրիստոս Որթատունկին քո կպած լինելու փաստը։

Եվ եթե հայտնաբերես, որ խնդիր կա Նրա հետ հարաբերությունների մեջ, ապա բացարձակապես կարևոր չէ, թե ինչ հիմնավորումներ ու պատճառաբանություններ կբերես։ Կարևորը Նրա հետ վերամիավորվելն է, քանի որ առանց Նրա քո կյանքը խամրելու է և նմանվելու է չորացած մի ճյուղի։ Իսկ Նրա հետ դու ծաղկելու ես, փարթամ տեսք ես ստանալու և պտղաբերելու ես այնպես, որ անգամ քո ամենավառ երազանքներում չէիր էլ կարող երևակայել․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: