March-7

Գլխավոր | Հրաշքներ | Ավելի լավ է երազել ու ձախողվել, քան դադարել երազելուց 

Ավելի լավ է երազել ու ձախողվել, քան դադարել երազելուց 

Սիրելի՛ բարեկամ, այսօր ևս շարունակում ենք մեր քննարկումը աշխարհը փոխակերպող զորության մասին…

Յուրաքանչյուր մարդ ունի երազանքներ: Եվ, բնականաբար, մենք հույս ունենք, որ մի օր դրանք կիրականանան: Այո՛, երազանքը երբեք իր իրական արժեքը չի ունենա, եթե այն մի օր չդառնա իրականություն․․․ Անշուշտ, ամեն երազանք չէ, որ կիրականանա, սակայն մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի ոչինչ չկարողանա խանգարել մեր երազանքների իրականացմանը՝ անենք այն ամենը, ինչը մեզնից է կախված։
Այսպիսով, այսօր մի քանի խորհուրդ եմ ուզում տալ քեզ այդ առումով.

  • Գրի՛ առ երազանքդ,
  • Համոզվի՛ր, որ քո երազանքը չի հակասում Աստծու Խոսքի սկզբունքներին,
  • Խոսի՛ր դրա մասին Տեր Աստծու հետ քո աղոթքի ժամանակ,
  • Որոշի՛ր, թե ովքեր կարող են օգնել քեզ այդ երազանքիդ իրականացման գործում,
  • Սկսի՛ր հստակ քայլեր ձեռնարկել այն իրականություն դարձնելու համար:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ուզում եմ քեզ հետ կիսվել մի աստվածաշնչյան հատվածով, որտեղ Նեեմիան աղոթում է Տեր Աստծուն իր երազանքի իրականացման համար։ Նրա երազանքը Երուսաղեմի պարիսպները վերականգնելն էր։ Նա հստակ գիտեր, թե ինչ պետք է արվի, սակայն գիտակցում էր նաև, որ առանց Աստծու օգնության և թագավորի բարեհաճության իր երազանքն անհնարին էր լինելու իրականացած տեսնել։

«Իրավ հանցավոր ենք Քո առջև և չենք պահել այն պատվիրանները և կանոններն ու իրավունքները, որ Դու պատվիրեցիր Քո Մովսես ծառային։ Սակայն հիշի՛ր այն խոսքը, որ պատվիրեցիր Մովսես ծառայիդ՝ ասելով. “Եթե դուք հանցանք գործեք, Ես ձեզ կցրեմ ազգերի մեջ։ Եվ եթե հետ դառնաք դեպի Ինձ և պահեք Իմ պատվիրանները և կատարեք դրանք, թե որ ձեր աքսորվածները երկնքի ծայրում էլ լինեն, այնտեղից կժողովեմ և նրանց կբերեմ այն տեղը, որ ես ընտրել եմ Իմ անունն այնտեղ բնակեցնելու համար”։ Եվ ահա նրանք Քո ծառաներն ու Քո ժողովուրդն են, որ ազատեցիր Քո մեծ ուժով և Քո զորավոր բազկով։ Օ՜, Տե՛ր, ակա՛նջ դիր ծառայիդ աղոթքին և ծառաներիդ աղոթքին, որ սիրում են Քո անունից երկյուղել. և հաջողությո՛ւն տուր այսօր Քո ծառային և ինձ՝ ողորմություն գտնելու այս մարդու առջև» (Նեեմիա 1․7-11):

Աստվածաշունչը մեզ հստակ սկզբունքներ է փոխանցում Նեեմիայի այս աղոթքի մեջ։ Նրա երազանքը խելահեղ երազանք էր։ Սակայն Աստծու օգնությամբ ամեն խելահեղ երազանք կարող է իրականություն դառնալ։ Եվ Նեեմիայի երազանքն, ի վերջո, իրագործվեց։

Որքա՜ն եմ սիրում Նեեմիայի այս խոսքերը․ «Օ՜, Տե՛ր, ակա՛նջ դիր ծառայիդ աղոթքին և ծառաներիդ աղոթքին, որ սիրում են Քո անունից երկյուղել. և հաջողությո՛ւն տուր այսօր Քո ծառային և ինձ՝ ողորմություն գտնելու այս մարդու առջև»։

Արդյոք դու նույնպես կարո՞ղ ես Տեր Աստծուն ասել, որ լսի քո աղոթքը, քանի որ դու սիրում ես Նրա անունից երկյուղելը։ Արդյոք Նրա ծառա՞ն ես, որ նվիրվել է Նրա Արքայության գործին ու առաքելության իրագործմանը։ Արդյոք կարո՞ղ ես ասել, որ քո երազանքի իրականացումը փառավորելու է Տեր Աստծու անունն ու նպաստելու է այս երկրի վրա Նրա Արքայության գործին ու ընդլայնմանը։

Եթե այո, ապա երբե՛ք չվախենաս ձախողվելուց: Նույնիսկ եթե միանգամից չհասնես հաջողությունների, դու դասեր կքաղես քո թույլ տված սխալներից և հաջորդ անգամ ավելի ճիշտ քայլեր կկատարես: Աստծո փափագն է` իրականացած տեսնել Իր կողմից քեզ տրված քո կյանքի երազանքները, և Նա քեզ հետ է լինելու դեպի երազանքներիդ իրականացումը տանող յուրաքանչյուր հանգրվանի մեջ։

Ես քաջալերում եմ քեզ, որ երբե՛ք հույսդ չկորցնես: Կենդանի պահի՛ր երազանքդ: Եվ ուզում եմ իմանաս, որ աղոթում եմ, որ քո երազանքները իրականան Տիրոջ օգնությամբ և Նրա օրհնությամբ:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: