![2021-03-07 2021-03-07](https://hisus.am/wp-content/uploads/2021/03/2021-03-07-1024x538.jpg)
Սիրելի մա՛րդ Աստծո, ե´կ շարունակենք մեր քննարկումը աշխարհը փոխակերպող զորության մասին…
Մենք բոլորս ունենք երազանքներ: Եվ, բնականաբար, հույս ունենք, որ մի օր դրանք կիրականանան: Այո՛, երազանքը երբեք իր իրական արժեքը չի ունենա, եթե այն մի օր չդառնա իրականություն․․․
Այսպիսով, այսօր մի խորհուրդ եմ ուզում տալ քեզ.
· Գրի՛ առ երազանք,
· Խոսի՛ր դրա մասին Աստծո հետ քո աղոթքի ժամանակ,
· Որոշի՛ր, թե ովքեր կարող են օգնել քեզ այդ երազանքիդ իրականացման գործում,
· Սկսի՛ր հստակ քայլեր ձեռնարկել այն իրականություն դարձնելու համար:
Երբե՛ք չվախենաս ձախողվելուց: Նույնիսկ եթե միանգամից չհասնես հաջողությունների, դու դասեր կքաղես քո թույլ տված սխալներից և հաջորդ անգամ ավելի ճիշտ քայլեր կկատարես: Աստծո փափագն է իրականացած տեսնել Իր կողմից քեզ տրված քո կյանքի երազանքները:
Ես քաջալերում եմ քեզ, որ երբե՛ք հույսդ չկորցնես: Կենդանի պահի՛ր երազանքդ: Թող դրանք կատարվեն Տիրոջ օգնությամբ և Նրա օրհնությամբ:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Արման Մանուկյան
Դու Աստծո հրաշքն ես:
![156380229_268237911526745_6094722723839198753_n 156380229_268237911526745_6094722723839198753_n](https://hisus.am/wp-content/uploads/2021/03/156380229_268237911526745_6094722723839198753_n.png)
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը