• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 7 մրտ 2021 թ.

Ավելի լավ է երազել ու ձախողվել, քան դադարել երազելուց, Ընկեր:

Հրապարակման ամսաթիվ 7 մրտ 2021 թ.

Սիրելի Ընկեր, ե´կ շարունակենք մեր քննարկումը աշխարհը փոխակերպող զորության մասին…

Մենք բոլորս ունենք երազանքներ: Եվ, բնականաբար, հույս ունենք, որ մի օր դրանք կիրականանան: Այո՛, երազանքը երբեք իր իրական արժեքը չի ունենա, եթե այն մի օր չդառնա իրականություն․․․

Այսպիսով, այսօր մի խորհուրդ եմ ուզում տալ քեզ.

·     Գրի՛ առ երազանք,

·     Խոսի՛ր դրա մասին Աստծո հետ քո աղոթքի ժամանակ,

·     Որոշի՛ր, թե ովքեր կարող են օգնել քեզ այդ երազանքիդ իրականացման գործում,

·     Սկսի՛ր հստակ քայլեր ձեռնարկել այն իրականություն դարձնելու համար:

Երբե՛ք չվախենաս ձախողվելուց: Նույնիսկ եթե միանգամից չհասնես հաջողությունների, դու դասեր կքաղես քո թույլ տված սխալներից և հաջորդ անգամ ավելի ճիշտ քայլեր կկատարես: Աստծո փափագն է իրականացած տեսնել Իր կողմից քեզ տրված քո կյանքի երազանքները:

Ես քաջալերում եմ քեզ, որ երբե՛ք հույսդ չկորցնես: Կենդանի պահի՛ր երազանքդ: Թող դրանք կատարվեն Տիրոջ օգնությամբ և Նրա օրհնությամբ:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես