• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 6 հնվ 2024 թ.

Ավելին, քան մի Նորածին

Հրապարակման ամսաթիվ 6 հնվ 2024 թ.

Քրիստոս ծնվեց և հայտնվեց։ Մեզ և ձեզ մեծ ավետիս։ Իրապես, այսօր մեծ ավետիսի՝ մեծ բարի լուրի օր է։ Անշուշտ, որպես քրիստոնյաներ՝ մենք պետք է քաջատեղյակ լինենք, որ Աստվածաշունչը մեզ չի փոխանցում Տեր Հիսուսի ծննդյան հստակ օրը։ Տարբեր քրիստոնեական մշակույթներ տարբեր օրերի են նշում Սուրբ Ծնունդը՝ ոմանք դեկտեմբերի 25-ին, ոմանք՝ հունվարի 6-ին, իսկ ոմանք էլ՝ 7-ին։ Սիրելի՛ Ընկեր, կարևորը հստակ օրը չէ, այլ մարդկության պատմության առանցքը դարձած այս կարևորագույն իրադարձությանը ճիշտ ու արժանի վերաբերմունք ունենալը։ Մեր մշակույթի մեջ մենք այսօր ենք նշում Տեր Հիսուսի ծննդյան օրը։ Եվ հրաշալի է տոնել Փրկչի ծնունդը: Դա նաև հիանալի հնարավորություն է՝ խոսելու Նրա մասին և մարդկանց ուշադրությունը կենտրոնացնելու հավիտենական կարևորություն ունեցող փաստերի վրա:

 

Տարվա այս ժամանակաշրջանը ուրախ է և տոնական։ Ամենուրեք լույսեր են, փողոցները՝ զարդարված, հաճելի նախատոնական մթնոլորտ է, հնչում են ամանորյա և սուրբծննդյան երգեր։ Շատերը նվերներ են պատրաստում սիրելի մարդկանց համար, շատերը՝ հուզմունքով սպասում իրենց նվերներին։ Բայց մենք չպետք է մոռանանք մեր կյանքի ամենակարևոր տոնի և ամենակարևոր նվերի մասին, որն է մեր փրկությունը Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նա՝ մեր Փրկիչը, Աստվածաշնչում տարբեր անուններով ու տիտղոսներով է ներկայացվում։ Ահա՛ դրանցից մի քանիսը․  

  • Սքանչելի

  • Խորհրդական

  • Աստծո Գառը

  • Ալֆա և Օմեգա / Սկիզբ և Վերջ

  • Բարի Հովիվ

  • Ամենակարող Աստված

  • Առավոտյան Աստղ

  • Աստծո Որդի

  • Հուդայի Առյուծ

  • Աշխարհի Լույս

  • Կենաց Խոսք

  • Խաղաղության Իշխան

  • Թագավորների Թագավոր

  • Տերերի Տեր

 

Ի հավելումն այս և շատ այլ անունների, Աստվածաշնչում Տեր Հիսուսի անուններից է նաև «Էմմանուել» գեղեցիկ անունը․ «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել», որ նշանակում է «Աստված մեզ հետ» (Մատթևոս 1․23)։  

 

Ինչպիսի՜ անըմբռնելի առեղծված, ի՜նչ անսահման շնորհ ու ողորմություն։ Տեր Հիսուսի միջոցով Աստված մեզ հետ է։ Նա դարձել է մեր փրկագինը, Նա ազատագրել է մեզ աքսորից ու բանտից և այն ամենից, ինչի գերին ենք եղել։    

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ինչպիսի անհանգստություններ էլ քեզ պատեն այսօր, հիշի՛ր, որ եթե դու փափագում ես ճանաչել և հնազանդվել Տեր Հիսուսին, ապա Նա միշտ քեզ հետ է, և ոչ ոք ու ոչինչ չի կարող բաժանել քեզ Նրա սիրուց։ Քո հոգսերը Նրան հանձնի՛ր, և կտեսնես, թե ինչպե՛ս է Տեր Աստված հոգ տանում քեզ համար։ 

 

Տեր Հիսուսը մեզ օրինակ թողեց և նաև մեզ համար ճանապարհ բացեց, որպեսզի ես և դու էլ դառնանք հենց այն անձնավորությունը, որն Աստված է ուզում տեսնել․․․ Որպեսզի ես և դու իրագործենք հենց այն առաքելությունը, որի համար Աստված մեզ ուղարկել է այս երկիր՝ մեզ պարգևելով ամենամեծ նվերը՝ կյանքը։ 

 

Աղոթում եմ, որ քո սրտին խորապես հպվի «Մարիա՛մ, արդյոք գիտեի՞ր» երգի այս գեղեցիկ կատարումը:

Մաղթում եմ քեզ շատ ուրախ ու Տեր Աստծո ներկայության քաղցրությամբ հագեցած Սուրբ Ծնունդ: 

Օրհնյա՜լ է հայտնությունը Քրիստոսի։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես