July 5

Գլխավոր | Հրաշքներ | Աստված քո սիրելիների կյանքերը կփոխի քո՛ օգնությամբ

Աստված քո սիրելիների կյանքերը կփոխի քո՛ օգնությամբ

Այսօր մեր «Ազատության» թեմայով ուղերձների վերջին օրն է։ Հույս ունենք, որ այս օրերի «Քո Հրաշքն՝ ամեն օր» գրառումներն օգնեցին քեզ ֆինանսական ոլորտում աստվածաշնչյան սկզբունքներին հավատարմություն զարգացնելու կամ գոնե որոշ մոտեցումներ վերանայելու հարցում։ 

Այսօր ուզում եմ կիսվել քեզ հետ այն մասին, թե ինչպես սկսվեց «Քո Հրաշքն՝ ամեն օր»-ը և թե ուր է այն գնում։ 

Տասներկու տարի առաջ համացանցում հանդիպեցի Jesus.net կայքի նյութերին։ Ինձ շատ դուր եկավ կայքի կառուցվածքը, ավետարանչությանն ուղղված նյութերն ու վկայություններ պարունակող տեսանյութերը։ Իմ մոտ միտք առաջացավ նմանատիպ կայք ունենալ հայալեզու օգտվողների համար։ Ես այն ժամանակ գրանցեցի Hisus.am կայքը և անգամ իմ YouTube-յան էջը, որը գրանցել եմ 2009 թվականին, նույնպես իր անվանման մեջ ունի Hisus.am հասցեն՝ https://www.youtube.com/wwwhisusam: Այսպիսով, ես դեռ 2009 թվականին մեծ փափագ ունեի Jesus.net կայքի նմանությամբ կայքն ունենալ հայերեն լեզվով։

Այն ժամանակ ես մերժում ստացա, սակայն այսօր՝ իմ երազանքից տասներկու տարի անց, այն դարձել է իրականություն։ «Քո Հրաշքն՝ ամեն օր»-ը մաս է կազմում Jesus.net ավետարանչական կայքի բազմալեզու ընտանիքի։ Եվ Hisus.am կայքը այդ նույն ծառայության հայերեն տարբերակն է։ 

Այս երկու իրադարձությունների միջև ընկած ժամանակահատվածում Աստված իրապես յուրահատուկ բան արեց իմ կյանքում։ Նա սկսեց խոսել ինձ հետ հայալեզու քրիստոնյաների մասին, որոնք հավատքի կյանքում քաջալերանքի կարիք ունեին։ Աստված իմ ուսերին հոգս դրեց, որպեսզի ծառայեմ ու խրախուսական ուղերձներ հղեմ այն մարդկանց, ովքեր փափագ ունեին մուտք գործելու իրենց կյանքերի համար Աստծո գերբնական ծրագրերի մեջ։ Այսպիսով «Քո Հրաշքն՝ ամեն օր» ծառայության հայերեն տարբերակը սկսվեց Աստծո բացած անհավանական դռների շնորհիվ։ 

Սիրելի բարեկամ, դու շատ թանկ ես ինձ համար որպես «Քո Հրաշքն՝ ամեն օր» ծառայության աշխարհասփյուռ ընտանիքի անդամ։ Եվ ես երախտապարտ եմ քեզ քո աղոթքների և աջակցության համար։ Երբ դու աղոթում ես և աջակցում մեզ՝ տարածելով մեր գրառումները, կիսվելով մեզ հետ քո վկայություններով կամ ցանկացած այլ կերպով նպաստելով մեր գործունեությանը, դու դրանով օրհնության սերմեր ես ցանում այս ծառայության մեջ և դառնում եք մեր թիմի մի անդամը՝ օգնելով մեզ տարածել Բարի Լուրը աշխարհով մեկ։ Դու դրանով նաև բաժնեկցում ես Աստծո մեծ հունձքին մասնակից լինելու ուրախությունը, երբ մարդկանց սրտերը քաջալերվում են, կոտրված կյանքերը վերականգնվում, փրկվում, ազատագրվում և փոխակերպվում Աստծո սիրո շնորհիվ։ 

Շնորհակալ եմ մեզ հետ համագործակցելու համար։ Թող Աստված առատապես օրհնի քեզ։ Քաջալերում եմ քեզ դառնալ այլ ծառայության մի մասնիկը և քո ունեցած հնարավորություններով՝ աղոթելով մեզ համար, տարածելով գրառումները, կիսվելով վկայություններով կամ ցանկացած այլ կերպով աջակցելով մեզ։ Աստված է Իր Խոսքում ասում է. «Տվե՛ք, և կտրվի ձեզ. ձեր գոգը կլցվի լա՛վ չափով՝ լեփ-լեցուն, առատ, որովհետև ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ կչափվի» (Ղուկաս‬ ‭6.38):‬ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: