July-8

Գլխավոր | Հրաշքներ | Աստված քո կողմից է

Աստված քո կողմից է

«Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև Ես հաղթել եմ աշխարհին» (‭‭Հովհաննես ‭16.33‬): 

Սիրելի՛ բարեկամ, այն պահից սկսած երբ հասկանում ու ամբողջ սրտով հավատում ես, որ Աստված քո կողմից է, այլևս ոչինչ ի զորու չի լինում կանգնեցնելու քեզ։ 

Երբ առաջ ես ընթանում դեպի քո կյանքի համար Տեր Աստծո ունեցած երազանքների իրականացումը, անշուշտ, հանդիպելու ես խոչընդոտների, թեժ պայքարների և անգամ հալածանքների․․․ Սակայն ոչ մի բան ո՛չ երկրի վրա և ո՛չ Երկնքում ի զորու չի լինելու խանգարել քեզ հավատքի կյանքի և հոգևոր հաղթանակների մեջ քո առաջընթացին։ Հռոմեացիս 8.31 խոսքում կարդում ենք. 

«…եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ»։

Աստծո օգնությամբ դու կարո՛ղ ես հաղթահարել ցանկացած դժվարություն և խոչընդոտ, անկախ այն բանից, թե որքան վիթխարի ու անհաղթահարելի է այն թվում։ Մի՛ ակնկալիր, որ քո ճանապարհին ամեն բան հեշտ է լինելու, այլ հիշի՛ր Նրան, Ով ասաց. «Քաջալերվե՛ք, որովհետև Ես հաղթել եմ աշխարհին»։ Քո բոլոր դժվարությունների ու նեղությունների մեջ հայացքդ ուղղի՛ր Տեր Հիսուսին։ 

Տեր Հիսուսի հետ ամե՛ն բան է հնարավոր։ Նրա հետ դու, անկասկած, կհաջողվե՛ս։ Նրա՛ հետ դու քո կյանքի այս փորձությունդ էլ կանցնե՛ս։ Նրա՛ հետ դու հաղթող ես և ավելին, քան միայն հաղթող․․․ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, հրավիրում եմ քեզ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով. «Տե՛ր Հիսուս, Դու հաղթել ես աշխարհին։ Եվ ոչինչ չի՛ կարող ինձ կանգնեցնել ու հետ պահել քո կամքի մեջ առաջ ընթանալուց։ Ես իմ կյանքը նվիրել եմ Քե՛զ հետևելուն։ Այսօր ես ընտրում եմ քաջության ճանապարհը։ Քեզ հետ ես հաղթող եմ, և իմ ողջ էությամբ ես վստահում եմ Քեզ։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: