April-9---2025

Գլխավոր | Հրաշքներ | Աստված քեզ նոր կյանք է առաջարկում

Աստված քեզ նոր կյանք է առաջարկում

Կարծում եմ՝ չկա աշխարհում որևէ մեկը, որ երբեք չի անցել անհուսության ու անելանելիության ընթացքով։ Եվ չկա մի մարդ, որ նման պահերին չի երազել ամեն ինչ նորից սկսելու հնարավորության մասին։ Երանի՜ թե հնարավոր լիներ հետ տալ ժամանակը ու ամեն բան նորից սկսել… Սակայն եթե դա անհնարին է, ապա երկրորդ հնարավորություն ստանալը, որոշ դեպքերում, հնարավոր տարբերակ է բազմաթիվ մարդկանց համար։ 

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչը սովորեցնում է մեզ այդ մասին. «Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (‭‭Բ Կորնթացիս‬ ‭5․17‬)։

Աստծու անսխալական Խոսքն ասում է, որ քո կյանքում դա հնարավոր է, եթե դու Քրիստոսի մեջ ես։ Տեր Հիսուսի շնորհիվ կյանքդ նոր էջից սկսելու երազանքը դառնում է հնարավոր և իրական։ Քո անցյալի մութ ու խավար էջերը, այն ամենը, ինչի համար ափսոսում ես ու ամաչում՝ սխալներդ, ձախողումներդ, բաներ, որ կուզեիր արած կամ ասած լինել, մի խոսքով՝ այն ամենը, որ վաղուց արդեն անցյալին է պատկանում, անցել է, և Աստված քեզ համար ամեն բան նոր է անում։ Դու կարող ես ամեն բան նորից սկսել, նոր սկիզբ՝ նոր էջից, մաքուր էջից սկսվող կյանք ունենալ։ 

Տեր Հիսուսը Գողգոթայի խաչի վրա է գին վճարել, որպեսզի դու կարողանաս մաքրվել անցյալի մեղքերից, սխալներից ու ցավ ծնող հիշողություններից։ Նա ջնջել է քո անցյալի բոլոր խավար գործերը։ Մտի՛ր Տեր Աստծու՝ քեզ շնորհած այս նոր կյանքի մեջ վստահությամբ և հավատքով։ Դու այլևս այն հին մարդը չես։ Աստվածաշունչն ասում է, որ այն մեղքերը գործած հին մարդը մահացել է։ Հիմա դու նոր արարած ես՝ Աստծու Խոսքից ու Աստծո Հոգուց ծնված նոր մարդ։ Դու արդեն մի ճանապարհի վրա ես, որը քեզ փոխակերպում է ու դարձնում այնպիսին, ինչպիսին Աստված է ցանկանում քեզ տեսնել։ 

Եթե այսօր քեզ հեռու ես զգում քո Տեր Աստծուց, եթե ձեր մեջ ասես մի պատնեշ լինի, ապա ճիշտ ժամանակն է հրավիրելու Նրան քո կյանք կամ թարմացնելու Նրան խոստացած անմնացորդ նվիրման քո որոշումը։ Աստված փափագում է օրհնել քեզ, մխիթարել և վերականգնել։ Նա փափագում է քեզ հետ մտերմությանը, քո սրտին հպվելուն ու քո ներաշխարհն Իր խաղաղությամբ և ուրախությամբ լցնելուն։ 

Այն սերը, որ Նա ունի քո հանդեպ, զորավոր մի ուժ է, որ ցրում է ամենամութ խավարը։ Նրա սերը զորություն ունի իր մեջ․․․ 

  • օր օրի փոխակերպելու քո կյանքն ու ազատագրելու քեզ բոլոր կապանքներից,
  • սրբելու արցունքներդ ու մխիթարելու հոգիդ,
  • բուժելու բոլոր վերքերդ ու բժշկելու մարմինդ։ 

Աստված հրավիրում է քեզ նոր կյանք սկսելու։ Եվ դա հնարավո՛ր է Նրա զորավոր սիրո շնորհիվ։ Իսկ ինչո՞ւ չբացես սիրտդ Նրա առջև և ամեն բան նոր էջից սկսես։ 

Մաղթում եմ, որ օրդ վայելես Տեր Աստծու քաղցր ու զորավոր ներկայության մեջ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: