• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 30 սպտ 2022 թ.

Աստված սեր է

Հրապարակման ամսաթիվ 30 սպտ 2022 թ.

Սիրելի՛ Ընկեր, այսօր շարունակում ենք ուղերձների մեր շարքը հիմնված Փոլ Յանգի համանուն վեպի մոտիվներով նկարահանված «Հյուղակը» ֆիլմի վրա։ Հիշեցնեմ, որ ֆիլմում նկարագրվում է Մաք անունով մի մարդու պատմությունն, ով կորցրել է իր դստերը ողբերգական հանգամանքներում: Մաքը Աստծուց առեղծվածային հրավեր է ստանում, և նրանք պայմանավորվում են հանդիպել հե՛նց ողբերգության վայրում: Այսօր ևս ուզում եմ քեզ հետ կիսվել մտքերով, որոնք վերցված են այդ ֆիլմից, սակայն ունեն նաև Աստվածաշնչյան հիմք։ 

 

Աստված սիրող Աստված է: Աստվածաշնչում նաև ասվում է, որ Նա ոչ միայն սիրում է այլև սեր է (տե՛ս Ա Հովհաննես 4․16 խոսքը)։

Սիրո էությունը սիրելն է՝ մեր սրտի այդ առանձնահատուկ զգացումը մեր վերաբերմունքի ու վարքագծի միջոցով մյուսների հանդեպ դրսևորելը: Իրականում, սեր չի կարող գոյություն ունենալ, եթե չլինի այն մեկը կամ այն բանը, որի հանդեպ պետք է սերը դրսևորվի։ Ավելի պարզ ասած, սերը չի կարող միայնակ գոյություն ունենալ։ Միշտ պետք է լինի անձ, առարկա, երևույթ կամ մեկ այլ բան, որը սիրում ես։

 

Ֆիլմի մի տեսարանում Տեր Հիսուսի կերպարը մարմնավորող դերասանը բացատրում է Մաքին այն սիրո հարաբերությունը, որը միավորում է Նրան, Հորը և Սուրբ Հոգուն: Ֆիլմի այս հատվածը ցույց է տալիս այն փաստը, որ Աստված հարաբերությունների Աստված է և որ Աստված սեր է: Հոր, Որդու և Սուրբ Հոգու հարաբերությունը հենց սիրո հարաբերություն է: 

 

Ինչպե՞ս է դա հնարավոր։ Զորավոր Աստված, Ում մենք պատկերացնում ու ընկալում ենք որպես ահեղ ու ամենակարող, բարձրյալ և անսահման մեծ Աստված, սիրում է մեզ՝ աննշան արարածներիս: Աստված սիրում է քեզ և մեծ փափագ ունի լցնելու քեզ Իր սիրով: Շատերը չեն հավատում աստվածաշնչյան այս անխախտ ճշմարտությանը։ Սուրբ Գրքում բազմաթիվ հատվածներ են նկարագրում այն առանձահատուկ սերը, որը Հայրը տածում է քո հանդեպ: Ահա դրանցից մի քանիսը:

 

• (Երեմիա 31․3) «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի Ինձ քաշեցի»։

 

• (Ա Մնացորդաց 16․34) «Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, քանզի բարի է, Եվ Նրա ողորմությունը հավիտենական է»։

• (Հռոմեացիս 5․8) «Աստված մեր նկատմամբ Իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մահացավ»։

 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մեր աշխարհում և մեր օրերում շատերն են խոսում սիրո մասին։ Սակայն մեր աշխարհը սրընթաց կերպով դեպի կործանում է գնում հե՛նց սիրո պակասի պատճառով։ Եվ ատելության, կեղծիքի, դավաճանությունների, հիասթափությունների և խաթարված հարաբերությունների մեր աշխարհում մեծ կարևորություն ունի մեր հանդեպ Աստծո անսահման մեծ ու զոհաբեր սիրո մասին ճշմարտությունն իմանալը։ 

 

Այսօր աղոթում եմ, որ մի կողմ դնես քո բոլոր պատկերացումները, վերցնես Աստվածաշունչը և ընթերցես Տեր Հիսուսի սիրելի աշակերտի՝ Հովհաննեսի ավետարանն ու Նրա կողմից գրված երեք ուղերձները։ Հավատում եմ, որ Աստված քո սրտում կառուցելու է Իր սիրո հանդեպ անսասան մի համոզմունք, որը քեզ օգնելու է Նրա հայրական սիրո և հոգատարության ջերմությունն ընդունելու հարցում։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես