• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 12 մրտ 2021 թ.

Աստված չի՛ մոռացել այն խոստումները որ տվել է քեզ։

Հրապարակման ամսաթիվ 12 մրտ 2021 թ.

Սպասումը հաճախ լավագույն նախապատրաստությունն է աստվածային օրհնություններն ընդունելու համար:

Սիրելի Ընկեր, հավատում եմ, որ Տերն ուզում է քեզ ինչ-որ յուրահատուկ բան ասել այսօր: Թող քեզ ուղղված Նրա այս խոսքերն այսօր քաջալերեն ու զորացնեն քեզ:

«Արևն այսօր ծագել է ճիշտ այնպես, ինչպես ծագում է ամեն առավոտ: Եվ նույն կերպ էլ այսօր Իմ սերը քո հանդեպ և Իմ խոստումները, որ տվել եմ քեզ չեն փոխվել: Քեզ համար սահմանված յուրաքանչյուր օրդ Իմ ձեռքերում է: Իմ աչքերը տեսել են քո կերպարանքը, երբ դու դեռ կազմավորված չէիր, և Իմ գրքում գրված են եղել քո բոլոր օրերը, երբ դրանցից ոչ մեկն էլ դեռ չէր իրականացել․․․» (հիմնված՝ Սաղմոս 139․16 խոսքի վրա)։

«Ընկեր, Ես չեմ մոռացել քեզ տված Իմ խոստումները: Ես մի կողմ չեմ դրել քեզ հետ կապված Իմ երազանքները: Զավա՛կս, այն ինչ դու հիմա զգում ես քո կյանքում Իմ ծրագրերի դեռ կատարված չլինելու պատճառով, իրականում, նախապատրաստում է քեզ Իմ ուղարկած օրհնություններն ընդունելուն։ Սա քո վարժանքն է՝ քո անձի մարզումը։ Քանի որ Ես քեզ անսահման մեծ սիրով եմ սիրում, ապա ուզում եմ նախապատրաստել քեզ Իմ օրհնությունները տեսնելու և դրանք ընդունելու համար:

Ես եմ, որ արարել ու կազմավորել եմ քեզ, և քեզ հետ ու քո կողքին եմ լինելու, եթե հետևես Իմ ոտնահետքերին և քայլես Իմ ճանապարհներով։ Քո կյանքի համար Իմ փափագն է, որպեսզի դու ամբողջովին մտնես այն նախասահմանության մեջ, որը Ես ծրագրել եմ հատուկ քեզ համար, որովհետև Ես առանձնահատուկ կերպով ընտրել եմ քեզ, որպեսզի դու օրհնության, ուրախության և կյանքի աղբյուր լինես մյուսների համար։ 

Բռնի՛ր Իմ ձեռքը և արի՛ Իմ հետևից»:

Աստծո համար սիրելի ու թանկ Ընկեր, եթե ժամանակ ունես (այս ուսուցումը մեկ ժամից քիչ ավելի է տևում), ապա հրավիրում եմ քեզ այսօր լսելու «Տեր Հիսուսի խոստումները» անունը կրող իմ պատգամը, որը մեզ հիշեցնում է, որ Աստված հավատարիմ է և մշտապես կատարում է Իր խոստումները: Պատգամը կարող ես լսել այս հղումով՝

https://youtu.be/fIpTzypH_fs

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես