Fabruary-27

Գլխավոր | Հրաշքներ | Աստված, որպես հմուտ Բրուտ, կազմավորում ու ձևավորում է քեզ 

Աստված, որպես հմուտ Բրուտ, կազմավորում ու ձևավորում է քեզ 

Սիրելի՛ բարեկամ, խեցեգործությունը մի արվեստ է, որը պահանջում է բրուտի ողջ ուշադրությունն ու նվիրումը։ Բրուտը իր ձեռքերի մեջ պտտվող տձև ու անկայուն կավին գեղեցիկ ձև ու ամրություն է փոխանցում։ Կավե գեղեցիկ սափորի գովասանքն ամբողջապես բրուտին է պատկանում։ Անգամ խեցեգործության ամենագեղեցիկ գլուխգործոցները իրենք իրենցով ոչ մի փառքի արժանի չեն։ Ողջ գովասանքը այդ գլուխգործոցները կերտած վարպետներինն է։ 

Բրուտի գործը համբերություն է պահանջում։ Նա զգուշությամբ մաքրում է կավը դրանում առկա կոշտ կտորներից։ Ամեն բան արվում է մատներով՝ զգուշությամբ ու մանրակրկիտ կերպով, որպեսզի վերջնական արդյունքը լինի սլացիկ, ամուր և գեղեցիկ փայլ ունեցող անոթ։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ գիտե՞ս, որ դու հենց նման մի անոթ ես Տեր Աստծու ձեռքերում։ Գուցե այսօր դու դեռ հում կավի նման ես, կամ դեռ անկատար ես և լի կոշտուկներով՝ սխալներով ու մեղքերով․․․ Սակայն Աստված՝ կատարյալ Բրուտը, Իր ձեռքերի մեջ է վերցրել քեզ և համբերատար ու անկոտրում կերպով նվիրվել է քեզ Իր համար սուրբ, պատվական, ամուր ու փառավոր անոթ դարձնելու գործին։ 

Փորձի՛ր լսել Տեր Աստծու Խոսքն ուղղված Երուսաղեմին, որը Աստծու ժողովրդի խորհուրդն ունի իր մեջ։ Եվ եթե դու նույնպես հավատում ես Տեր Աստծուն, ապա փորձի՛ր լսել այս խոսքերը, որպես Տեր Աստծուց քեզ տրված խոստում․ «Ես քեզնից կմաքրեմ խարամը, ինչպես մաքրում են բորակով, և կվերացնեմ քո ամբողջ անագը» (Եսայիա 1․25):

Մի՛ նայիր քո թերություններին, այլ տե՛ս, թե Ով է որոշել Իր ձեռքերում վերցնել քեզ և գործել քո կյանքի հետ։ Աստված համբերատար է և իմաստուն։ Նա ամենակարող է և սիրող։ Նա լի է կարեկցանքով և քո կյանքը Իր փառքի համար մի գեղեցիկ անոթ դարձնելու վճռականությամբ։

Քո կյանքի փոփոխությունը կարող է ժամանակ պահանջել։ Երբեմն նաև՝ բավականին շատ ժամանակ։ Սակայն ամենակարևորը Տեր Աստծու ձեռքերի մեջ մնալն է՝ Նրա հայացքի կիզակետում և ուշադրության կենտրոնում։ Կարևոր է ամբողջությամբ Տեր Աստծու ձեռքերի մեջ հանձնվելն ու Նրա մատների հպումներին և ուղղորդումներին հնազանդ լինելը։ Եթե մենք հնազանդ կավ լինենք կատարյալ Բրուտի ձեռքերում, ապա մի օր Տերը ցնծալու է մեր կյանքերում Իր աշխատանքի պտուղով՝ ավարտուն տեսք ստացած, ամուր ու թրծված անոթի գեղեցկությամբ։ 

Բ Տիմոթեոս 2․21 խոսքը հաստատում է, որ յուրաքանչյուր մարդ կավե անոթի նման է Տեր Աստծու համար և որ մարդն է որոշում` լինի սրբացված ու մաքուր անոթ, որը պատվի համար է, կամ լինի անիրավության կյանքով ապրող անարգանքի անոթ։
«Եթե մեկն ինքն իրեն այդպիսի բաներից մաքրի, կդառնա պատվական անոթ՝ սրբագործված ու իր Տիրոջն օգտակար, պատրաստ ամեն բարի գործի» (Բ Տիմոթեոսին 2․21):

Իսկ դու վստահե՞լ ես քո կյանքը հմուտ ու կատարյալ Բրուտին՝ Տեր Աստծուն, Ով պատրաստ է քո անկատար կյանքից Իր փառքի համար մի գեղեցիկ անոթ կերտել։ Կվստահե՞ս Նրան․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: