• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 17 հկտ 2023 թ.

Աստված միշտ քո կողքին է...

Հրապարակման ամսաթիվ 17 հկտ 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, հավանաբար դու էլ իմ նման կյանքի ծանր պահերին մեծ փափագով ակնկալել ես, որ ինչ-որ մեկն օգնության ձեռք մեկնի․․․Այս առումով Աստվածաշունչը մի կարևոր ճշմարտություն է մեզ փոխանցում․ «Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։ Նա չի թողնի, որ քո ոտքը սահի. քո պահապանը չի քնի։ Ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու և չի քնելու։ Տերը քո պահապանն է. Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ» (Սաղմոս 121.2-5):

 

Աստված միշտ մեր կողքին է։ Նա մեր հովանին է։ Նա ծածկում է մեզ կիզիչ արևից և պաշտպանում մեզ այս կյանքի փոթորկոտ քամիներից ու անձրևներից։ Ոչ մի ուժ չի կարող այնպես անել, որ Նա հեռանա քեզնից։ Երբ արթնանաս, Նա քո կողքին է: Երբ պառկում ես քնելու, Նա կրկին քեզ հետ է:

 

Երբ խոսում ես ինչ-որ մեկի հետ, Նա ներկա է... (տե՛ս Սաղմոս 139

 

Ուր էլ որ գնաս, Տերը քեզ հետ է։ Նա քո պաշտպանն է՝ քո ապահովությունը։

Եթե դու հավատում ես Աստծուն և կյանքդ նվիրել ես Նրա կամքը ճանաչելուն և այդ կամքին հնազանդվելուն, ապա բարի ու գթասիրտ Աստված ուշադրությամբ հետևում է քո յուրաքանչյուր քայլին և ծածկում է քեզ Իր քաղցր ու ջերմ ներկայությամբ... Դու երբե՛ք մենակ չես:

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, առաջարկում եմ հենց հիմա մի քանի րոպե տրամադրել Տեր Աստծու հետ զրուցելու համար։ Պարզապես շնորհակալություն հայտնիր ու գովաբանիր Նրան քո խոսքերով:Եվ մի բան եմ ուզում ասել քեզ։ Եթե օրհնվում ես ամենօրյա այս ուղերձներով, ապա ինչո՞ւ չտարածես դրանք քո շրջապատի մարդկանց մեջ։ Փորձիր տարածել այս ուղերձը և անհատապես ուղարկել մի քանի հոգու, ում որ Սուրբ Հոգին կառաջնորդի ուղարկել։ Այդ կերպ նրանք նույնպես կքաջալերվեն Աստծու Խոսքով, կամրանան հավատքի կյանքի մեջ և կփառավորեն Տիրոջ անունը քեզ հետ միասին։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես