Սիրելի՛ բարեկամ, հավանաբար դու էլ իմ նման կյանքի ծանր պահերին մեծ փափագով ակնկալել ես, որ ինչ-որ մեկն օգնության ձեռք մեկնի․․․
Այս առումով Աստվածաշունչը մի կարևոր ճշմարտություն է մեզ փոխանցում․ «Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։ Նա չի թողնի, որ քո ոտքը սահի. քո պահապանը չի քնի։ Ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու և չի քնելու։ Տերը քո պահապանն է. Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ» (Սաղմոս 121.2-5):
Աստված միշտ մեր կողքին է։ Նա մեր հովանին է։ Նա ծածկում է մեզ կիզիչ արևից և պաշտպանում մեզ այս կյանքի փոթորկոտ քամիներից ու անձրևներից։ Ոչ մի ուժ չի կարող այնպես անել, որ Նա հեռանա քեզնից։ Երբ արթնանաս, Նա քո կողքին է: Երբ պառկում ես քնելու, Նա կրկին քեզ հետ է:
Երբ խոսում ես ինչ-որ մեկի հետ, Նա ներկա է… (տե՛ս Սաղմոս 139)։
Ուր էլ որ գնաս, Տերը քեզ հետ է։ Նա քո պաշտպանն է՝ քո ապահովությունը։
Եթե դու հավատում ես Աստծուն և կյանքդ նվիրել ես Նրա կամքը ճանաչելուն և այդ կամքին հնազանդվելուն, ապա բարի ու գթասիրտ Աստված ուշադրությամբ հետևում է քո յուրաքանչյուր քայլին և ծածկում է քեզ Իր քաղցր ու ջերմ ներկայությամբ… Դու երբե՛ք մենակ չես:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, առաջարկում եմ հենց հիմա մի քանի րոպե տրամադրել Տեր Աստծու հետ զրուցելու համար։ Պարզապես շնորհակալություն հայտնիր ու գովաբանիր Նրան քո խոսքերով:
Եվ մի բան եմ ուզում ասել քեզ։ Եթե օրհնվում ես ամենօրյա այս ուղերձներով, ապա ինչո՞ւ չտարածես դրանք քո շրջապատի մարդկանց մեջ։ Փորձիր տարածել այս ուղերձը և անհատապես ուղարկել մի քանի հոգու, ում որ Սուրբ Հոգին կառաջնորդի ուղարկել։ Այդ կերպ նրանք նույնպես կքաջալերվեն Աստծու Խոսքով, կամրանան հավատքի կյանքի մեջ և կփառավորեն Տիրոջ անունը քեզ հետ միասին։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը